o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

02.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

Երեւանում ԵԱՏՄ մեծ գագաթնաժողով է, այն էլ` ինչպես արտահայտվել է Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՄ-ի էության ընդարձակման ուղղությամբ: Եվ այդ էության ընդարձակումը, մասնավորապես Իրանի հետ կնքվող համաձայնագիրը, արմատապես փոխելու է տարածաշրջանի պատկերը: Ի դեպ, խորհրդանշական է, որ Իրանի հետ համաձայնագիրը ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 27-ին: Միգուցե, դա նաեւ ակամա պարունակում է այդ օրվա մռայլ բիծը չեզոքացնելու ենթատեքստ: Բայց երկիրը ողողված է ցուցարարներով:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

 

ՑՈՒՅՑ ԷԼ ԿԱ, ՑՈՒՅՑ ԷԼ

Նկարի վրա պատկերված են մեր երկրի միաժամանակյա ցույցերի մի մասն ընդամենը: Կան ԵԱՏՄ-ին կողմ եւ դեմ ցույցեր, կա ցույց` ընդդեմ Սորոս կոչվող վարակի, կա նաեւ տեղական բնույթի ցույց` ընդդեմ կոկորդիլոսասեր մարզպետ Գարիկ Սարգսյանի, ով երեւակայել է, որ կարող է իր ուզածով գյուղապետ հանել եւ դնել, եւ ում գյուղացիներն արդեն հասցրել են միաժամանակ անվանել ե՛ւ կոկորդիլոս, ե՛ւ ոչխար: Լուսանցքային Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը Հանրապետության հրապարակում անգամ ԵԱՏՄ-ի դեմ պաստառ բռնողների սուր պակաս ուներ, այդպիսի մի ցույց եվ Բաղրամյան 26-ի մոտ կար, երբ այդտեղ ժամանում էր Վլադիմիր Պուտինը: Ընդ որում, մեր թավշյա ոստիկանությունը թույլ չտվեց Սորոսի դեմ պայքարող «Վետո» նախաձեռնության ցուցարարներին մոտենալ Բաղրամյան 26-ին, անգամ «ճիշտ ժամանակին» մետրոյի շարժասանդուղքը փչացավ, իսկ հակապուտինյան ցուցարարներին ոչնչով չխոչընդոտեցին մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին: Երեւի թե, թավշոները իրենց գավառամիտ խելքով այդ եղանակով փորձում են Ռուսաստանին ցուցադրել «հանրային հակակրանքի» պատկեր առ Ռուսաստան` միաժամանակ թաքցնելով հանրային զզվանքը երկիրը փչացնող սորոսականների, կամ ինչպես ասում է Նարեկ Մալյանը` «Սորոսի վաստակների» հանդեպ: Ինչեւէ, ինչ վերաբերում է բուն ինտեգրացիոն գործընթացին, ապա, երեւի թե, Երեւանի մեծ գագաթնաժողովըÿ ինչ-որ տեղ իր իներցիոն հոսանքով ճիշտ ուղղությամբ քշում-տանում է նաեւ «ժողվարչապետ» Նիկոլին, ընդ որում, դա բավականին քիչ առնչություն ունի նրա սեփական կամքի հետ:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

 

ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ «ՕՎԵՐԹՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ»

Անշուշտ, բացի Նիկոլի սեփական բազմակողմանի ապաշնորհությամբ, որը քայքայման է տանում բոլոր ոլորտները, հանրությանը տագնապ է պատճառում այն, որ մի տեսակ շատ-շատ են նրա կողմից պաշտոնի տարած հին քյառթու լեւոնական կադրերը: Նաեւ քաղաքացիների ուշադրությունից չի վրիպել, որ նա խոսում է բացառապես «20 տարվա թալանի» մասին` խնամքով շրջանցելով Տեր-Պետրոսյանի այլանդակ ժամանակները: Իսկ նրա լոսանջելեսյան պոռթկումը, որ պետք է վերականգնել մինչեւ 1998 թվի եղած ստատուս-քվոն, արդեն անհերքելի դարձրեց, որ Նիկոլը, ժողովրդի խոսքով ասած` «Լեւոնի ճուտն է»: Դե, իսկ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած այն վտանգավոր թեզը, որ արցախյան հարցի լուծումը պետք է գոհացնի նաեւ ադրբեջանցի ժողովրդին, ամրապնդեց հանրության հիմնավոր կասկածը, որ թավշա վարչախումբը խնամքով թաքցրած հողատու ծրագրեր ունի: Եվ ահա հենց ԵԱՏՄ մեծ գագաթնաժողովը ՔՊ կուսակցության մամլո խոսնակ, Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է Շուշիի եկեղեցու լուսանկարը եւ գրում. «Իսկ այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը արդեն Արցախում է: Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»: Բնականաբար, համացանցում մեր հայրենակիցները դրան արձագանքում են հայոց եւ օտար լեզուների հայհոյական պաշարի ամբողջ գունագեղությամբ, անընդունելի համարելով անգամ կատակի ձեւով այդպիսի ասելիքը: Ու, անշուշտ, այդպիսի ցինիկ ազգապիղծ կատակ իրեն կարող է թույլ տալ թերեւս միայն չհայը, ով ընդամենը «յան» ազգանուն ունի: Այնուհետ սույն քայլոն, փորձելով չքմեղանալ, ամբողջ «շառը» գցում է ընդդիմության վրա. «Այն ինչ կատարվում է իմ նախորդ գրառման շուրջ, հստակորեն ապացուցում է, որ ֆեյքերն ու իրենց հետեւում կանգնած անձինք ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծել «հող հանձնելու» ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, իրականության հետ ՈՐԵՎԷ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԵՑՈՂ դիսկուրս: Սրա վառ ապացույցը մեկնաբանություններում ծփացող ֆեյքերն են»: Անշուշտ, Կոստանյանի արածը անմեղ կամ անգամ անմիտ կատակ որակել չի լինի: Նա շարքային քայլո չէ, նա պետական պաշտոնյա է եւ միաժամանակ իշխող կուսակցության մամլո խոսնակ: Հետեւաբար դա պարզապես յուրահատուկ «հետախուզություն» էր` տեսնելու համար, թե հանրությունը ինչպես կվերաբերվի տարածքը հանձնելու մտքին: Միաժամանակ դա պետք է համարել եւ հայտնի «Օվերթոնի պատուհանի» տեխնոլոգիայի դրսեւորում` որ հայի ականջը աստիճանաբար ընտելացնում են հող հանձնելու պիղծ մտքին: Իսկ որ թավշյա խունտան պատրաստ է վճարել  ցանկացած գին իշխանությունը պահպանելու համար, այդ թվում եւ հակազգային գործարքների գնալով, դրանում ոչ մի ողջամիտ հայ որեւէ կասկած չունի: Երկիրն ապականած  թավշիստները շատ լավ գիտեն, թե իրենց հետ ինչ է տեղի ունենալու, հենց որ կորցնեն իշխանությունը

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

«ՆԻԿՈԼԸ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՊՐՈՅԵԿՏ Է». ԳԵՆԵՐԱԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ՓԱԿԱԳԾԵՐԸ

Այն, որ ներկայիս թավշիստական ռեժիմը ոչ թե սոսկ ապաշնորհ ու անկարող է, այլ հետաապնդում է ծրագրված հակապետական նպատակներ, կարծես թե, բավականին ակնհայտ է տեղեկատվության մեծ ծավալի տիրապետող քաջատեղյակ գործիչներին: Այսպես, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը միանշանակ պնդում է. «Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ` պետական իշխանությունը մեր երկրում զավթված է օտարերկրյա գործակալների կողմից: Նրանք ձգտում են ոչնչացնել մեր եկեղեցին, մեր արժեքները, մեր կենսակերպը, մեր դիմադրողականությունը, մեր պետությունը... Ամեն օր նպատակաուղղված աշխատում են այդ ուղղությամբ ու ամեն օր մեծ ու փոքր հաղթանակներ ունենում այդ գործում»:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԽՈՒՆՏԱՆ` ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ

Իսկ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ավելի հեռուն է գնում. «Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա: Ն. Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա: ԱԺ-ն տուն պետք է գնա: Կգա ժամանակը, եւ կտեսնեք` այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին: Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել: Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, լինի «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը» թե «Բարգավաճ Հայաստանը», վայր դնեն, այլապես վտանգված է համայն հայության գոյության հարցը»: Գեներալը նաեւ վստահ է, որ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբի եւ Նիկոլի սերտագույն կապերը, մեղմ ասած, բավականին հին են. «Նիկոլ Փաշինյանը մեծ հակահայ պրոյեկտ է: Նրանք, ովքեր չեն հասկացել, թող հասկանան: Ես միշտ տողատակերով եմ ասել, չակերտներում, հիմա բաց եմ ասում: Դեռեւս 2016 թ. հուլիսի 23-ին լրատվամիջոցներին ասել եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռերի» կողմից ահաբեկչություն է: Բոլոր ձայնագրությունները կան»: Վիտալի Բալասանյանը նաեւ ահաբեկչություն է որակում Նիկոլի կողմից 2018-ին ռադիոտուն ներխուժելը` շեշտելով, որ Քրեական օրենսգրքի հոդվածը նույնն է, պարզապես, ի տարբերություն ՊՊԾ գնդի, այդտեղ զոհեր չեն եղել: Եվ ուշագրավ մի փակագիծ եւս. «Ժամանակին մեր մեջ կային այդ կասկածները, հիմա արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2016թ. հայտնվեց ՊՊԾ գնդում, հետո մասնակցում էր այդ միտինգներին` ի պաշտպանություն այդ զինված ապստամբների խմբի, նա համագործակցել է այդ զինված խմբի հետ: Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները»:

400 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՆՄԻՏ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Անշուշտ, Վիտալի Բալասանյանը միայն իր անձնական կարծիքը չէ, որ արտահայտում է, այլ հնչեցնում է Արցախի ռազմաքաղաքական էլիտայի բավականին միատարր տեսակետը: Ու եթե բավականին երկար ժամանակ Արցախի վերնախավը հիմնականում պասիվ դիմադրողի դերում էր, ապա հիմա, կարծես թե, մտադիր է բավականին ակտիվորեն հակամարտել քայլոների ռեժիմի հետ: Մոտավորապես այնպես, ինչպես տեղի էր ունեցել 1997-ի վերջին եւ 1998-ի սկզբին: Եվ զուգահեռների մասին խոսում են, թե ինչպես ցուցադրաբար Արցախում ընդունեցին Արթուր Վանեցյանին, ինչպիսի մտքեր է հնչեցնում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ինչպես է Նիկոլի ասածներին հակադարձում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Ու թեեւ Նիկոլն ընտրել է ռեպրեսիվ թափանիվը գործի դնելու ճանապարհը, դժվար թե դրանով կարողանա կանխել բավականին մոտիկ հանգուցալուծումը: Երկիրը չի կարող անվերջ լինել հսկայական «բողոքի գիրք»:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԱՅԻՆՆ Է ԼԱՎԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА