o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ

02.10.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը դեռ չմեկնարկած` վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հասցրեց աչքի ընկնել «դարակազմիկ» հայտարարությամբ՝ Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵՏՄ շրջանակներում, այլեւ դրանից դուրս:

 

«ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ԳԱԼԻՍ»,- ԿԱՐԾՈՒՄ Է ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Իհարկե, երեկ Հայաստանում բարձր մակարդակի հյուրերի պակաս չզգացվեց: Լուկաշենկոն նույնիսկ հասցրեց իրեն յուրահատուկ ոճով Կարապետյանի ներկայացրած հեղինակությունը վայելող Փաշինյանին իր ընկերը համարել, բայց նաեւ «տակից» մի լավ «խայթելով», թե Ալիեւն իր շատ ավելի հին ընկերն է: Եվ դատելով Կարապետյանի հիշատակված «գովազդային հոլովակից», երեւում է, որ լավ չեն պատկերացրել, թե  իրականում սորոսատերպետրոսյանականներով այդքան հարուստ «Հայաստանի նոր իշխանության» նկատմամբ իրականում ինչ կարծիք կա: Լավ, գոնե այն աննախադեպ փաստը, որ նույն ԵՏՄ-ի հիմնադիր երկրի ղեկավարը ցուցադրաբար չներկայացավ բարձրագույն խորհրդի նիստի մեկնարկին, դա է՞լ արտաքին իրական կարծիքի մասին բան չի հուշում: Վերջապես՝ «Հայաստանի նոր իշխանություն» կոչվածը չի՞ գիտակցում, որ այսքան բարձրաստիճան այրերը եկել են ոչ թե Նիկոլին հյուր, այլ՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու, եւ որ այդ երկու հասկացություններն իրարից էապես տարբերվում են: Իհարկե, շատ լավ գիտակցում են, բայց պետք է այլ պատկեր ներկայացնել հանրությանը, ու դա էլ անում են: Չնայած, դրանից ընդհանուր իրավիճակը չի փոխվում: Նկատի ունենք, որ հենց այս երեւանյան նիստը խոստանում է այնպիսի հեռանկարներ, որոնց դեմ է, որ մեր իշխանական համակարգում տեղ գտած սորոսածինները տարիներով «քյալլա են տալիս»: Եվ լավ է, որ հենց այս նիստը Երեւանում է, սեփական աչքերով կտեսնեն սեփական պարտությունը: Բայց նախ ֆիքսենք, թե հատկապես որն է այս նիստի բուն էությունը: Իրանի նախագահ Ռոհանիի ներկայությունը  արդեն իսկ շատ փակագծեր է բացում: Սկսենք ՀՀ-ի եւ Իրանի նախագահների հանդիպումից, որի ժամանակ միանգամայն ուշագրավ ակնարկներ լսվեցին: «Հետաքրքիր ժամանակներ են գալիս...»,- ասաց Արմեն Սարգսյան, որին էլ Ռոհանին արձագանքեց. «Հայաստանն այսօր նախագահում է մի շատ կարեւոր միջոցառում...»: Այդ ի՞նչ «հետաքրքիր ժամանակների» է սպասում Ա. Սարգսյանը, եւ ո՞րն է ԵՏՄ նիստի նման «կարեւորությունը» Ռոհանիի համար: «Կարեւորության» հարցը հասկանալի է. այս նիստից շատ չանցած գործարկվում է Իրանի հետ ԵՏՄ-ի ազատ առեւտրի համաձայնագիրը: Եվ չմոռանանք այստեղ ֆիքսել. այս գործընթացը, որով այդքան սկսել են հպարտանալ մեր «նոր իշխանությունները», ամենեւին էլ նրանց ձեռքի գործը չէ: Բայց փոխարենը մոտ տարի առաջ, երբ Հայաստանում էր Բոլթոնը, Փաշինյանը նույնիսկ ենթադրություններ էր հայտնում Իրանի հետ սահմանի փակվելու մասին, որը, հասկանալի է, կտրուկ հակասում է Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի գաղափարին: Ավելին, բոլթոնասորոսյան թեւը լուրջ ջանքեր թափեց Իրան-ԵՏՄ մերձեցումը վիժեցնելու ուղղությամբ, անգամ՝ հարավկովկասյան հարթակում ՌԴ-Իրան ցամաքային կապը կտրելու միջոցով: Բայց այն, որ Իրանի հետ ազատ առեւտրի ծրագրերը մտնում են գործարկման փուլ, պարզորոշ վկայում է այդ բոլոր ջանքերի տապալման մասին, եւ հենց այդ փաստն է, որ մեր տեղական սորոսածինները կդժվարանան մարսել: Բայց ստիպված են, քանի որ սա ոչ թե միայն հայաստանյան հարթակում, այլ գլոբալ մասշտաբի պարտություն է: Ու, թերեւս, հենց դա էր ակնարկում նախագահ Սարգսյանը իր «հետաքրքիր ժամանակներով»: Այսպես, Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի ծրագրերը, ինչ խոսք, շատ ավելի գլոբալ հեռանկարներ են հետապնդում, քան ընդամենը երկու կողմերից սեփական ապրանքները տալ-ստանալը: Իրանը, մյուս կողմից, վերջին ժամանակներս գերակտիվ տնտեսական շփումների մեջ է Չինաստանի հետ, որի օրակարգում այս պահին հարյուրավոր միլիարդների գործնականում համաձայնեցված ծրագրեր են, այդ թվում՝ Իրանի կոմունիկացիոն համակարգերի թռիչքային զարգացմանը միտված: Ու միաժամանակ ակտիվ ընթացքի մեջ է նաեւ ԵՏՄ-ի եւ Հնդկաստանի, ապա, ինչպես Հայաստան Սինգապուրի վարչապետի այցն է ցույց տալիս, նաեւ Հարավ-Արեւելյան Ասիայի տարածաշրջանի հետ ազատ առեւտրի գաղափարը: Գումարենք դրան սիրիական հանգուցալուծումը, որի արդյունքում այդ երկրում են մնում ռուսական ուժերը, ինչպես նաեւ այն ակտիվ տնտեսաքաղաքական կապերը, որոնք ձեւավորվել եւ ակտիվորեն զարգանում են ՌԴ-Իրան-Թուրքիա ձեւաչափում: Համադրելով այս ամենը չինական «Մետաքսի ճանապարհի» հետ, այդ գլոբալ առեւտրատնտեսական նախաձեռնության հարավային ուղղությունը եւ դրա առանցքային մասնիկ համարվող Իրան-ԵՏՄ օղակը սկսում է աչքի առաջ միս ու արյուն ստանալ: Ահա հենց սա է այդ «կարեւորության» եւ «հետաքրքիր ժամանակների» բուն իմաստը, որն ակնարկեցին նախագահներ Սարգսյանն ու Ռոհանին:

 

ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍ ՉՔԱՂՈՂԸ ՄԻՇՏ ԷԼ ԿՏՈՒԺԻ

Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանը, որպես անգամ ԵՏՄ այս գագաթաժողովն ընդունող, ի վերջո, ի՞նչ աշխարհաքաղաքական դիրքում կհայտնվի այս գլոբալ ծրագրերի առումով: Այն, որ իշխանական համակարգում տեղ գտած սորոսածինները դեռ կշարունակեն փորձերը՝ Հայաստանին տանել դեպի ուլտրալիբերալիզմ, որը նաեւ ենթադրում է՝ հայաստանյան ռուսական ռազմաբազայի դուրս բերում եւ մեր երկիրը Իրանի դեմ պլացդարմի վերածում, ենթադրելի է: Այլ հարց է, թե ի՞նչ դիրք է իր համար ընտրել վարչապետ Փաշինյանը: Այդ պաշտոնին անցնելուց ի վեր, Փաշինյանի կողմից տատանողական քայլերի պակաս չի եղել: Բայց միայն այն, որ Հայաստանի իշխանական համակարգը լցվեց ընդգծված հակառուսական եւ արեւմտյան տարաբնույթ կենտրոններում պատրաստություն անցած կադրերով, դա էլ է լուրջ ցուցիչ: Ասենք, հակառակ ուղղվածության նույնքան լուրջ ցուցիչ է այն սրվող հարաբերությունները, որոնք առկա են Մոսկվայի հետ մեր չինովնիկության հարաբերություններում, եւ որը դիվանագիտական ժպիտների տակ արդեն թաքցնելը պարզապես անհնար է, քանի որ, օրինակ, Վերին Լարսում հայկական բեռնատարների տասնյակ կիլոմետրանոց հերթերը շատ ավելի պերճախոս են: Ի դեպ, Հայաստանի շուրջ պահպանվող այս ճնշումային մթնոլորտի առումով ուշագրավ մեսիջ ստացվեց նաեւ հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովից: Նախ, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նրա գործընկեր Դավիթ Զալկալիանիի հանդիպմանը, Տարասովն այս հետաքրքիր փաստն է ֆիքսում: Պաշտոնական Թբիլիսին այդ հանդիպումը բացատրեց «արեւմտյան գործընկերների կոչով եւ համառ խնդրանքով»: Իսկ ահա ուլտրալիբերալիզմի կարկառուն խոսափողերից մեկը՝ Միխայիլ Սահակաշվիլին աղմկում է, թե տեղի է ունենում «վրացական պետականության դեմ դավադրություն», որպեսզի Վրաստանը «երբեք չմտնի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մեջ»: Այսինքն՝ «դավադրություն» «արեւմտյան գործընկերների» մասնակցությա՞մբ...

Եվ ահա այս իրավիճակի համատեքստում՝ Տարասովն անցնում է Հայաստանին. «Շատ մեծ խաղ է, որը զգացել Է Սահակաշվիլին, բայց սխալ է այն ախտորոշում: Ինչպես Փաշինյանին մոտ կանգնած հայ լրագրողները: Նրանք դեռ չեն գիտակցել, որ Արեւմուտքը սկսել է վերստուգել իր նախկին քաղաքականությունը հետխորհրդային տարածքում... Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ, ռուսական բանակի ներկայությունը Սիրիայում, Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումը, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի նկատմամբ ՌԴ-ի փաստացի վերահսկողությունը հնարավորություններ է բացում Անդրկովկասում համագործակցության նոր կառույցի ձեւավորման համար: Կհասցնի՞ արդյոք Հայաստանը վերակառուցվել ճիշտ ուղղությամբ: Վրաստանը մտել է այդ գործընթացի մեջ, իսկ Ադրբեջանը վաղուց է աշխատում: Բոլորը պետք է որոշակի պատմական դեր խաղան տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական կարգի կայացման գործում...»:

Ի՞նչ է ուզում ակնարկել, այսպես ասենք, կրեմլյան անցուդարձերից բավականաչափ տեղյակ վերլուծաբանը: Այն, որ հարավկովկասյան տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունը լուրջ փոփոխությունների փուլում է, վաղուց էր տեսանելի: Ընդ որում, այդ փոփոխություններն ակնհայտորեն վերաբերում են նաեւ «դեմոկրատիայի ջահակիր» Վրաստանին, որի ուղղությամբ Թրամփից միայն սառը անտարբերություն է նկատվում: Իսկ ահա Ադրբեջանից դեռ անցած տարի ամերիկյան նավթային գիգանտները սկսեցին հեռանալ: Ու փոխարենը, ինչպես Բաքուն, այնպես էլ Թբիլիսին գնալով միայն հայացքով են նայում Մոսկվայի ուղղությամբ: Քանիցս ընդգծելու առիթներ ունեցել ենք. ներկայիս իրավիճակը, այսպես ասած, մեկը-մեկին հիշեցնում է անցյալ դարի 20-ականներին նախորդող փուլը: Այն ժամանակ էլ Թբիլիսին ընդգծված եվրոպական վեկտորի վրա էր, նորաստեղծ Ադրբեջանը՝ թուրքական, եւ Թուրքիայի հետ պատերազմող Հայաստանը՝ ռուսական: Բայց հենց գլոբալ իրավիճակը փոխվեց, վրացիներն ու ազերիները մի օրում դարձան «համոզված ռուսամետներ», մինչդեռ Թուրքիայի դեմ պատերազմը հաղթած Հայաստանը հանկարծ դարձավ ջերմեռանդ արեւմտամետ: Հետո եկավ 11-րդ կարմիր բանակը, ամեն ինչ իր ձեռքն առավ, իսկ ահա Հայաստանը կորցրեց Նախիջեւանն ու Արցախը: Ճիշտ է, այդ կորուստներին բերած սխալների մեղավորները «փողերն առան ու փախան», բայց դե հետեւանքները մինչ օրս ենք տեսնում: Ու նույն բանը. հաղթական պատերազմ եւ ոչ առանց ռուսների հսկայական օգնությամբ ¥թեկուզ այն, որ Հայաստանի արեւմտյան սահմանների հոգսից ազատեցին¤, ու հետո, էլի պարզվեց, որ «Արեւմուտքը լավն է»: Բայց էլի գլոբալ իրավիճակ է փոխվել, ու «Վրաստանը մտել է այդ գործընթացի մեջ, իսկ Ադրբեջանը վաղուց է աշխատում: Բայց ահա «կհասցնի՞ արդյոք Հայաստանը վերակառուցվել ճիշտ ուղղությամբ», թե նախ պետք է լի կորուստներ ունենանք, հետո «փողերն առնեն ու փախնեն», որ նոր ազգովի մտածենք՝ «վերակառուցվել ճիշտ ուղղությամբ»...

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը «վերակառուցվե՞լ է ճիշտ ուղղությամբ»: Այս հարցի պատասխանը, թերեւս, պետք է տար ՌԴ նախագահի հետ երեկվա հանդիպումը, եթե իհարկե՝ Փաշինյանից է սպասվում «վերակառուցվել», եւ ոչ թե նրա ապագա փոխարինողից: Ամեն դեպքում, այս հարցի պատասխանը պարզ կդառնա միայն ամենամոտ ժամանակներս իրադարձությունների զարգացումներից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА