o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանն ամբողջովին արտաքին կառավարման ներքո է». Հ. Նահապետյան (Տեսանյութ)

02.10.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայաստանն ամբողջովին արտաքին կառավարման ներքո է». Հ. Նահապետյան (Տեսանյութ)

«Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ գնահատմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթ կատարած ամերիկյան այցից ոչ թե արդյունքներ ունենք, այլ հետեւանքներ: Այս մասին նա նշեց «Իրավունք TV»-ի տաղավարում, ապա անդրադարձավ այցի ու ելույթների ուշագրավ մանրամասներին:

Ազերի շպիոններն ամեն անգամ Նիկոլի կողքին հենց այնպես չեն հայտնվում

«ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՄՆ-ՈՒՄ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ՑՈՒՅՑ ԵՆ ՏՎԵԼ ԻՐ ՏԵՂԸ»

Պարոն Նահապետյան, ինչպե՞ս կգնահատեք Ն. Փաշինյանի ամերիկյան այցը, եւ ինչո՞վ այն առանձնացավ:

Նախ ինչպես դիմավորեցին, ով դիմավորեց, ինչ մակարդակի հանդիպումներ ունենցան ԱՄՆ-ում, սա ինքնին ցուցիչ է: Ցուցիչ է այն, որ միլիոնանոց բնակչություն ունեցող հայաշատ Լոս Անջելեսում բավականին փոքր հատվածն էր եկել իր հետ հանդիպման: Այսինքն` չկար այն նախկին էյֆորիան, որ մինչեւ 60-100 հազար մարդ կարող էր գալ, ուղղակի, տեսնելու «փրկչին», ինչպես մի ժամանակ, ցավոք, Հայաստանի բնակչության մի մասն էր այդպես գնահատում: Երկրորդ` տեղի ունեցավ հանդիպում Կալիֆորնիայի փոխնահանգապետի հետ: Մեծ հաշվով` հանդիպել են իր հետ մարդիկ, որոնք հայկական համայնքի շահառուներ են, որովհետեւ 2020 թվականի նոյեմբերին ընտրություններ են եւ հայության ձայնը որոշակի առումով էական է ե՛ւ նահանգային իշխանությունների, ե՛ւ նախագահական ընտրությունների համար: Եվ վերջապես` ամենակարեւորը` Ն. Փաշինյանը պաշտոնապես շատ ջերմ հանդիպում ունեցավ եւ զրուցեց այսօր ԱՄՆ նախագահի թիվ մեկ հակառակորդ համարվող Ադամ Շիֆի հետ: Մի մարդու, որը պարբերաբար երկրի նախագահին մեղադրում է ռուսներին ծախվածության, ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարականները կատարելու մեջՇիֆի վրա ԱՄՆ-ում դրված է հայամետ քաղաքականություն իրականացնելը, այսինքն` ոչ թե ինքն իր խորքային էությամբ հայասեր է, այլ ուղղակի այդ դերն իրեն են տվել, բայց, այնուամենայնիվ, նա ներկայանում է որպես դեմոկրատական կուսակցության ղեկավարներից եւ հանդիպել, զրուցել եւ նկարվել է Փաշինյանի հետ: Սա, կարծես թե, ձեռնոց է նետում ԱՄՆ նախագահին: Ի դեպ, հիշեցնեմ, որ Ն. Փաշինյանը Մոսկվա կատարած մի պաշտոնական այցի ժամանակ հանդիպել էր նաեւ ընդդիմության ներկայացուցիչների` նրանց թիվ մեկ ռադիոկայանը համարվող «Էխո Մոսկվիի» ղեկավարների հետ: Դե եթե իշխանությունները չեն ընդունում պաշտոնական այցով գտնվող անձին, կընդունի ընդդիմությունը: Այս առումով այն, ինչ եղավ Միացյալ Նահանգներում, կարծում եմ` Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ իշխանությունների կողմից դեղին քարտ ցույց տալ էր` կարմիր ֆոնի շրջանակի վրա:

«Ժողովուրդ». Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել, եթե վարչապետի կոչը չլիներ. Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին

Ըստ Ձեզ` ինչո՞վ էր սա պայմանավորված:

Որովհետեւ այն պարտավորությունները, որով իրեն բերել են իշխանության Հայաստանում, այսպես կոչված, «հեղափոխության», իսկ իրականում` պետական հեղաշրջման հետեւանքով, ինքը որեւիցե ձեւով արդյունավետ չի կարողանում իրականացնել: Սա վերաբերում է առաջին հերթին ե՛ւ Արցախի հարցին, ե՛ւ ԵՄ-ի կողմից մի շարք օրենքների, միջազգային կոնվենցիաների, որոնց վավերացման համար կա ակնհայտ դիմադրություն: Նաեւ սա վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների առավել արմատական վատթարացմանը, որն այդպես չէ: Ուստիեւ` Փաշինյանին ԱՄՆ-ում, մեղմ ասած, ցույց են տվել իր տեղը:

Ես ծանոթ եմ 96 թվականի մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին․ խոսնակը՝ Փաշինյանի երեկվա խոսքերի մասին

«ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆԹԵՐՑՎԱԾ ԶԵԿՈՒՅՑԸ ՉԻ ԳՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Բայց ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններում որեւէ օտար հովանավորություն չի եղել£ Սա արդարացո՞ւմ է, թե՞ իրականում այդպես էր:

Բազմիցս ասել եմ, որ Հայաստանում այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլ-մայիսին, պատրաստվել էր տարիների ընթացքում: Այդ ժամանակ Ջիմ Շարփի (աշխարհում հայտնի է պետական իշխանության դեմ ոչ բռնի պայքարի ձեւերի մասին գրված իր գրքերով, - հեղինակ) 198 մեթոդներից 113-ը դասական իմաստով կիրառվել էր` գունավոր հեղափոխությունների տեսքով: Ուղղակի, երբ իշխանության պետական հեղաշրջում է տեղի ունենում, կա՛մ արյունով են գալիս իշխանության, կա՛մ` առանց արյուն` կախված նրանից, թե սցենարիստները բերվող ապագա իշխանության վրա ինչ խնդիր են դնում: Օրինակ` Ուկրաինայում պետք է արյունով գային իշխանության, որովհետեւ այդ ժամանակվա իշխանության բերված անձինք ՌԴ-ի դեմ պետք է պատերազմեին, իրենց հետդարձի ճանապարհները, բոլոր կամուրջները պետք է այրվեին: Այսինքն` ՌԴ-ի հետ իրենք պետք է գնային ամենակոշտ հակամարտության, դրա համար արյունով բերվեցին: Եթե հիշում եք, Մայդանում կար «100 սրբազան զոհեր», որոնց իրենց վարձկաններն էին սպանել: Մեզ մոտ սա տեղի ունեցավ խաղաղ ճանապարհով: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ամբիոնից անընդհատ շեփորահարելը «հեղափոխությունը», սա ենթագիտակցորեն է արվում, Փաշինյանը հստակ գիտի, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել: Իրեն երկու տասնամյակ պատրաստել են, ընդ որում` ոչ միայն իրեն, ուղղակի, այս պահին հարմարը ինքն էր: Եթե պետք լիներ քաղաքացիական պատերազմով Հայաստանն արյան մեջ թաղել, կարծում եմ` կային այլ թեկնածուներ, որոնց եւս պատրաստել էին: Ի դեպ, որոնցից մի խումբ նման փորձ արեց 2016  թվականի հունիսին, երբ ՊՊԾ գունդը գրավեցին: Դա արյունով իշխանություն բերվող խումբն էր, բայց հետո որոշեցին, որ խաղաղ պետք է բերվի եւ բերեցին Փաշինյանին: Ինչեւէ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի ղեկավարի, պաշտոնատար անձի ընթերցած զեկույցի վրա, որը, իմ գնահատմամբ, չի գրվել ՀՀ-ում եւ չի գրվել Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից:

Ո՞վ է սրա տերը

Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք:

Այդ կարգի զեկույցները, եթե երկրի ղեկավարն ունակ է շեշտադրումներ անել, սովորաբար, անում է եւ հետո տալիս է ռեֆերենդը մշակում է: Այն զեկույցի կամ ելույթի տեսք է ստանում, որից հետո խորհրդականներն են մշակում եւ ուղարկում են Արտգործնախարարություն: Վերջում նորից ինքն է նայում, հետո նոր թարգմանվում է: Ես կարող եմ որոշ փաստեր բերել, որտեղ մեր հայերեն ո՛չ լեզվամտածողությունում, ո՛չ բառապաշարի մեջ նման արտահայտություն ընդհանրապես չկա: Կարող եք այդ բառակապացությունը ստուգել «Google» որոնողական համակարգով եւ կբերի զրո: Ավելին ասեմ` այդ բառակապակցությունը հաճախ անգամ ռուսերենում չկա, իսկ երբ զեկույցի տեքստում հնչած բառակապակցությունները փնտրում եք անգլերենով, բերում է միլիոնավոր օրինակներ:

Հայկական եկեղեցի ներխուժած եւ Նիկոլին հարց ուղղած ադրբեջանցին հանդիսանում է իր երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը

«ՄԱԿ-Ի ԵԼՈՒՅԹՈՒՄ ՏԱՍՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՍՆՈՂ ՍՈՒՏ ԿԱՐ»

Ակնարկում եք, որ զեկույցն ուղղակի տրամադրվե՞լ է Նիկոլ Փաշինյանին ընթերցելու համար:

Չեմ ակնարկում, բաց ասում եմ եւ կարող եմ առնվազն 4 բառակապակցություն բերել որպես օրինակ: Ն. Փաշինյանը, լինելով լրագրող, եթե նման արտահայտություն է անում, ինձ մոտ հարցեր են առաջանում, որովհետեւ այդ բառակապակցությունը ոչ միայն գրավոր խոսքում, այլեւ մեր խոսակցականում չկա: Բացառվում է, որ տեքստը հայերեն է գրվել եւ հետո նոր թարգմանվել է: Իրականում անգլերեն է գրվել, ընդ որում` ամերիկյան անգլերենով: Օրինակ` տեքստում ասվում է, որ «Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, իսկ Վրաստանը եւ Իրանը մեր ռազմավարական հարեւաններն են»: «Ռազմավարական հարեւան» ո՛չ հայերենում, ո՛չ ռուսերենում քաղաքագիտական առումով չի օգտագործվում: Իսկ ամերիկյան անգլերենով ռազմավարական հարեւաններն իրար կողք բնակվող հարեւաններն են, որոնք որոշակի ընդհանրություններ ունեն: Հաջորդը` «ռազմավարական օրակարգ» բառակապակցությունն է, որը հայերենում չի օգտագործվում, իսկ ռուսերենում ասվում է «ստրատեգիչիսկայա պովեստկա դնյա», մինչդեռ այս բառակապակցությունը «Google» որոնողական համակարգում անգլերենով բերում է 409 հազար անգամ: Մյուս արտահայտությունը «տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն» է, որը մենք չենք օգտագործում որեւիցե ձեւով, էլ չեմ ասում` եւս մի բառակապակցության մասին, որն անգամ հայերեն չէ, մինչդեռ զեկույցում տեղ է գտել` «արդյունավետ բազմակողմանիություն» բառակապակցությունը: Այս բառակապակցություններն ինքնին լավագույն ապացույցն է, որ այս տեքստը գրվել է անգլերենով, ոչ հայերենով: Ավելին` անգլերենից հայերենը ով թարգմանել է, անգամ չի էլ փորձել տեսնել, թե հայերեն լեզվամտածողության մեջ կա՞ն նման բառակապակցություններ, թե` ոչ: Օրինակ, Ն. Փաշինյանին, եթե հարցնեք` ինչ բան է «ռազմավարական օրակարգը» կամ «ռազմավարական հարեւանը», փորձելու է, ինչպես միշտ, «կռուտիտ անել», հորինել, բայց քաղաքական տերմիններում չկա նման բան: Այնպես որ, չեմ բացառում, որ նա գնացել է ԱՄՆ եւ, ուղղակի, դրել են սեղանին եւ ասել են` կարդա:

Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարահին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր. Նարեկ Մալյան

Դրա մեջ ի՞նչ վտանգ եք տեսնում:

Երկրի ղեկավարը տարբեր ամբիոններից ելույթներ է ունենում, այդ թվում` Եվրամիությունում, որտեղ Մինսկի խումբը Արցախի հարցով համանախագահող երկրներ են: Օրերից մի օր ինչ-որ մի ամբիոնում այդպիսի մի զեկույց կդնեն սեղանին, կասեն` տղա՛, կարդա, նա էլ, որպես ՀՀ պաշտոնական տեսակետ, կարող է կարդալ:

Ամփոփելով Ն. Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթը` որեւէ դրական արձանագրում կարո՞ղ ենք անել:

ՀՈԳԵԲԱՆ. «ԱՅՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՎԻՃԱԿՈՒՄ Է, ԴԱ ՓԱՍՏ Է»

ՄԱԿ-ի ելույթում տասնյակների հասնող սուտ կար: Խոսում է ինքնիշխանության մասին, մինչդեռ Հայաստանն ամբողջովին արտաքին կառավարման ներքո է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА