o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

02.10.2019 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

Դեպի ո՞ւր է գնում այսօր մեր տնտեսությունը, փորձեցինք հետաքրքրվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, ով բավականին զգույշ էր իր խոսքում, կարծես՝ հանկարծ ոչ մի ավել բան չասի.

«4.9 ՏՈԿՈՍ ԱՃ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՉ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ»

Որպեսզի կարողանանք ամբողջական վերլուծությունը անենք եւ պատկերացում կազմենք տնտեսության մասով, պետք է նայենք  տնտեսական զարգացման տենդենցին: Տեսեք, երբեմն-երբեմն կառավարության կողմից ներկայացվում է տնտեսության վիճակը, թե միջազգային այն կազմակերպությունները, որոնք իրավասու են գնահատել ՀՀ-ի տնտեսությունը, ինչ գնահատական են տալիս: Բայց դա այլ հարց է, որովհետեւ, իհարկե, իրականությունը շատ ուրիշ է, քանի որ տնտեսության աճը, զարգացումը ուղիղ համեմատական է մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը: Եթե ունենք տնտեսության զարգացում եւ ունենք դրական դինամիկա, դա ակնհայտ պետք է զգացվեր նաեւ մեր քաղաքացիների առօրյա կյանքում:

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ (30.04.2019)

- Հիմա Դուք, որպես ՀՀ քաղաքացի, զգո՞ւմ եք որեւէ փոփոխություն:

- Անկեղծ ասած, ես հարցին նման ձեւով երբեք չեմ պատասխանի, թե ես իմ անձի վրա զգում եմ փոփոխություն, թե՝ ոչ:

- Ինչո՞ւ:

- Ճիշտ չի ընկալվի: Ես ընդամենը կասեմ, որ էական փոփոխություն տնտեսությունում ես չեմ տեսնում: Կան փոփոխություններ, դրական տեղաշարժեր, բայց դրանք այն էական լուրջ փոփոխությունները չեն, որ կարող են ազդել քաղաքացիների կյանքի վրա:

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ (30.04.2019)

- Գազի գնի թանկացման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

- Գազի գնի վերաբերյալ բոլոր բանակցությունները վերապահված են երկրի առաջին դեմքերին: Եվ ամեն տարեվերջ գազի գնի վերանայում է իրականացվում: Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում եւ չունեմ բավարար ինֆորմացիա՝ Ձեր հարցին հստակ պատասխանելու համար: Բանակցությունների արդյունքում կերեւա:

- Եվ, վերջում, որպես օրենսդիր՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ երկրի ղեկավարը դատավորներին համարում է պատերի տակ վնգստացող եւ նման այլ որակումներ է տալիս:

Մակրոտնտեսական ցուցանիշների հետ կապված մտավախություններ չունենք. գնաճը թիրախի սահմանում է, ավանդները հանրապետությունում աճել են. Արթուր Ջավադյան

- Իմ կարծիքով, պետք է իշխանության բոլոր ճյուղերի վերաբերյալ լինեն շատ հավասարակշռված եւ շատ արժեվորված դիտարկումներ: Դեմ եմ նման արտահայտություններին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА