o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՐ ԻՆՁ ԿՌԱՑԱԾ ՏԵՍՆԵՔ, ՉԶԱՐՄԱՆԱՔ»

02.10.2019 22:15 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՈՐ ԻՆՁ ԿՌԱՑԱԾ ՏԵՍՆԵՔ, ՉԶԱՐՄԱՆԱՔ»

Մեկ տարի առաջ այս օրերին համայն հայությունն ու ողջ աշխարհը սգում էր ֆրանսահայ լեգենդար երգիչ, ՀՀ ազգային հերոս ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ մահը, ով իր մահկանացուն կնքեց 94 տարեկանում:

Լեգենդար Շառլ Ազնավուրը` «Astérix»-ի կոմիքսների հերոս

 «Ես չեմ վախենում մահից: Ծնված օրվանից գիտեմ, որ դա տեղի է ունենալու: Չեմ վախենում, բայց, միեւնույն ժամանակ, չեմ էլ ցանկանում մահանալ»,- գրեթե վերջին հարցազրույցներից մեկում այսպես էր արտահայտվել լեգենդը եւ իրեն բնորոշ կեսկատակ-կեսլուրջ տոնով խոսել երկարակեցության գաղտնիքի մասին. «Ամեն օր 340 մ լողում եմ` գոտկատեղիս ծանրություն ամրացնելով: Միշտ ուտում եմ ափսեում եղածի կեսը: Արդեն 40 տարի է չեմ ծխում, թեեւ երբեմն կարող եմ ինձ երես տալ` սիգար վայելելով: Եվ չեմ խմում թունդ ալկոհոլ: Միայն գինի ու շամպայն: Հրեական մի ավանդույթ կա. երբ մեկին շատ են սիրում, ասում են` ապրես հարյուր քսան տարի: Քանի որ իմ առաջին հանդիսատեսները հրեաներ էին, կինոյում առաջինը, ում հետ աշխատել եմ, հրեաներ էին, նրանց չեմ հիասթափեցնիԱյնքան շատ ծեր հրեուհիներ են ինձ մաղթել հարյուր քսան տարվա կյանք, որ ես նրանց պետք է հաճույք պատճառեմ»: Թերեւս, իր մահով Ազնավուրը ոչ միայն հիասթափեցրեց հրեաներին, այլ նաեւ վիշտ պատճառեց ողջ աշխարհին... սակայն իր թողած ահռելի ժառանգությամբ ու կերտած անունով նա մնաց հավերժԱյս մեկ տարվա ընթացքում Հայաստանում տարաբնույթ միջոցառումներ ու համերգներ կազմակերպվեցին մեծարելու Շառլ Ազնավուրին կամ նրա հիշատակին նվիրված, բայց փաստենք, դրանք բոլորն էլ պատշաճ ու Ազնավուր արտիստին ու հային վայել չէին: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջեւում է, քանի որ մինչեւ տարեվերջ դեռեւս նախատեսված են մի քանի միջոցառումներ, այդ թվում նաեւ Ազնավուրի ծննդավայր Ֆրանսիայում:

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

 

ՆԱ ՄԻՇՏ Է ՀՊԱՐՏԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ

Աշխարհահռչակ շանսոնյեն միշտ է հպարտացել իր հայկական արմատներով, բայց հաճախ էր շեշտում որ ե՛ւ հայ է, ե՛ւ ֆրանսիացի. «Ես բախտավոր եմ. ես հայ եմ ու միաժամանակ ֆրանսիացի: Երջանիկ եմ, որ ներգաղթյալների որդի եմ: Ես ինձ հասարակ մարդ եմ զգում»:

Շառլ Ազնավուրը հաճախ էր լինում Հայաստանում, գրեթե տարին 1-2 անգամ, բայց նրան Հայաստանի հետ կապեց 1988 թվականի աղետալի երկրաշարժը, որից հետո սկսեց ապրել հայրենիքի դարդ ու ցավով: Հենց այդ ժամանակ Փարիզում հիմնեց երկրաշարժից տուժածների օգնության` «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը: Իսկ վերջին տարիներին էլ Երեւանի սրտում` Կասկադի հարեւանությամբ գտնվող 5 հարկանի շինության` թանգարան-կեցավայրի բանալիները պաշտոնապես ստանալուց հետո հայր եւ որդի Ազնավուրները հայտարարեցին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է շանսոնյեի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաեւ կրթական, մշակութային եւ սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Թեպետ դա եղավ Ազնավուրի վերջին այցը Հայաստան, բայց նա հանգիստ էր, որ որդին իրեն օգնում է ու համարվում է իր գործի շարունակողը. «Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին: Համահիմնադիրը որդիս է` Նիկոլա Ազնավուրը: Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ»:

Փարիզում կտեղադրվի Շառլ Ազնավուրի կիսանդրին

Շառլ Ազնավուրի ընտանիքը որոշել է երեւանյան թանգարանին նվիրաբերել երգչի բոլոր պարգեւները, անձնական իրերը եւ այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի ժառանգությունը: Այն նաեւ դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ այցելուներին Ազնավուրի կյանքի մասին կպատմի անձամբ ինքը` շանսոնյեն. տեքստերն ու աուդիո ձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են: Հիմնադրամի ծրագրերի մշակումը եւ իրագործումը ղեկավարում է անձամբ Նիկոլա Ազնավուրը: «Ազնավուր» հիմնադրամը շուտով կհայտարարի իր նոր` «Սիրո մի կյանք» նախագծի մասին, որի նպատակն է Ազնավուրի արվեստը տանել աշխարհի տարբեր քաղաքներ, ինչպես դա անում էր հենց Շառլ Ազնավուրն իր շրջագայությունների ընթացքում: Նախագիծն այս պահին դեռ ֆոնդահայթայթման փուլում է, եւ ավարտելուն պես կսկսվի իրագործման փուլըԱյս ամնեից զատ ողջ հոկտեմբեր ամսին աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաեւ նախատեսվում է իրականացնել նոր նախագծեր ու ծրագրեր:

Երգիչ Մհերը հորդորում  է Արայիկ Հարությունյանին` չարհամարել Ազնավուրի ժառանգներին

ՓԱՌՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՐԱԶԵԼ

Ֆրանսահայ շանսոնյեն առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես է եկել 1964 թվականին, ասում են` այդ ժամանակ տոմսերի մեծ մասը գնել են Կոմունիստական կուսակցության անդամները, իսկ ուսանողներին տոմսեր չէին մնացել, ու նրանք ստիպված աստիճաններին են վայելել շանսոնյեի համերգը` «Դահլիճի տեղերը Կոմկուսին, Ազնավուրը` մեզ» գրությամբ ցուցապաստառներով: Տարիներ անց, կրկին ոչինչ չէր փոխվել, պարզապես ե՛ւ Ազնավուրի, ե՛ւ նույնիսկ նրան նվիրված համերգների ժամանակ էլ դահլիճը նույն տեսքն էր ունենում` բայց առանց պաստառներիԱզնավուրը երբեք փառքի մասին չի երազել, նրա համար երգն իր օդն էր ու սիրուհին, նա ասում էր, որ բացի երգելուց, այլ աշխատանք չի կարող կատարել. «Ես չեմ կարող այլ բան անել, բացի այս աշխատանքից, ես ոչինչ չգիտեմ եւ չեմ էլ ցանկանում իմանալ: Իսկ նման փառքի մասին չեմ էլ երազել, ցանկանում էի անել աշխատանք, որը կձգվի երկար: Փառքի գաղափարը շատ ուշ է եկել, բայց դա ինքնանպատակ չէ, այլ պարզապես գագաթնակետ»:

Ֆրանսիացի երեխաները, ի պատիվ Հայաստանի ու Ազնավուրի, նոր ձեւով են կատարել Pour toi Arménie երգը (տեսանյութ)

 

«ՄԻՆՉԵՎ 100 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԳԵԼՈՒ ԵՄ»

2017-ի  դեկտեմբերին Ֆրանսիայի հայաշատ Մարսելում կայացած համերգի ժամանակ ֆրանսահայ լեգենդը բեմ դուրս գալով` դիմել է հանդիսատեսին. «Որ ինձ կռացած տեսնեք, չզարմանաք»,- ապա հավելել. «Երգերի բառերը չեմ հիշում, ինձ այդ հարցում օգնում է դիմացս դրված էկրանը, որին նայելով` երգում եմ, բայց խոստանում եմ` մինչեւ 100 տարեկան երգելու եմ»:

Ազնավուրի «Լա բոհեմը»` նոր բեմադրությամբ

Խոստացել էր համերգ տալ իր 100-ամյա հոբելյանի օրը. «Համերգ եմ նախատեսել 2024-ի մայիսի 22-ին` իմ 100-րդ տարեդարձի օրը: Իսկ հետո` տեսնենք: Եվ ինչո՞ւ պիտի ավարտեի: Որպեսզի մեռնե՞մ տանը` բազկաթոռին նստա՞ծ: Ոչ, շնորհակալ եմ»:

Սակայն, նախատեսել էր, որ համերգային շրջագայությամբ չէր սահմանափակվելու, պատրաստվում էր հրատարակել 144 էջանոց գրքույկ, որտեղ զետեղված կլինեն Ազնավուրի չհրատարակված պոեմները, հիշողություններն ու ծրագրերը:

Հայաստանից իր հետ ինչ կտանի հայտնի «Հայկական վալսի» հեղինակը (տեսանյութ)

 

Ի ԴԵՊ

Երեկ, հոկտեմբերի 1-ին «Ազնավուր» հիմնադրամը Փարիզի քաղաքապետարանում հանդիսավոր կերպով քաղաքին նվիրեց Ազնավուրի կիսանդրին, որը շուտով կտեղադրվի Փարիզի այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը: Կիսանդրին հայ հայտնի քանդակագործ Ալիս Մելիքյանի աշխատանքի պատճենն է: Աշխատանքի բնօրինակը պատրաստվել է 1960-ականներին, երբ Ազնավուրն իր առաջին այցով ժամանել էր ՀայաստանԻսկ արդեն այսօր կինոթատրոններում կհայտնվի «Շառլի հայացքով» ֆիլմը: Կյանքի ողջ ընթացքում` բոլոր ուղեւորությունների եւ նշանակալի հանդիպումների ժամանակ, Ազնավուրին կարելի էր նկատել տեսախցիկը ձեռքին. նրա կողմից նկարահանված հենց այդ կադրերից էլ հավաքվել է ֆիլմը: Ֆիլմի պատումային հատվածի համար օգտագործվել են հատվածներ Ազնավուրի հեղինակած գրքերից ու նամակներից, այդ իսկ պատճառով ֆիլմն ամբողջությամբ ներկայացնում է կյանքն ու աշխարհը` հենց նրա աչքերով:

Սեդա Ազնավուրի արձագանքը՝ Ազնավուր-95 մարտահրավերին (տեսանյութ)

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА