o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԹԵԹԵՎ ՎՆԱՍՎԱԾՔԸ ԾԱՆՐ ԽՆԴԻՐ Է ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

02.10.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԹԵԹԵՎ ՎՆԱՍՎԱԾՔԸ ԾԱՆՐ ԽՆԴԻՐ Է ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

Իտալական «Ռոմայի» պաշտոնական կայքը երեկ Հայաստանի համար բավականին տխուր լուր հաղորդեց: Այսպես, «Ռոմայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 3 շաբաթ:

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» դեմ խաղին

Հիշեցնենք, Մխիթարյանն աճուկի վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղում: Այդ խաղը բավականին հաջող էր հայ ֆուտբոլիստի համար: Մխիթարյանի գոլային փոխանցման հաշվին խփվեց «Ռոմայի» միակ եւ հաղթական գոլը: Հենրիխն ինքը գոլի գեղեցիկ հեղինակ կարող էր դառնալ, բայց մի փոքր բախտը չբերեց: Բայց ահա հանդիպման վերջին րոպեներին նա, վնասվածք ստանալով, փոխարինվեց: Վնասվածքը, ինչպես բժշկական ուսումնասիրությունը ցույց տվեց, շատ բարդ չէ, բայց եւ այնպես՝ Հենրիխի 3 շաբաթով խաղադաշտից կբացակայի:

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

Իսկ ահա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար դա լուրջ խնդիր է: Մեր թիմը պատրաստվում է երկու վճռական հանդիպման, որոնցից կախված է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հարցը: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լիխտեյնշտեյնի եւ Ֆինլանդիայի հետ հանդիպումները կայանալու են հոկտեմբերի 12-ին եւ 15-ին, եւ Մխիթարյանի երեքշաբաթյա բացակայությունը, եթե իհարկե՝ հրաշք չլինի, նրան թույլ չի տա այդ խաղերին մասնակցել: Մինչդեռ, եթե այդ երկու խաղերում էլ մեր հավաքականը գոնե 1 միավոր կորցնի, ապա երկրորդ տեղով նախընտրական փուլից դուրս գալը կմնա որպես երազանք:

Մխիթարյանը տեղական ֆուտբոլի գխավոր դրոշակակիրն է. France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Այսպիսով, մեր հավաքականի ավագ մարզիչ Գյուլբուդաղյանցը կանգնած է լուրջ խնդրի առաջ՝ ումով փոխարինի Մխիթարյանին: Խնդիրը գրեթե անլուծելի է. Մխիթարյանը, գաղտնիք չէ, ոչ թե պարզապես մեր հավաքականի առաջատարն է, այլ հոգեբանական առումով էլ է ամեն ինչ կառուցվում նրա շուրջ: Համենայնդեպս, մինչ այս ունեցել ենք այս պատկերը. ստացվում է Մխիթարյանի խաղը, մեր հավաքականը հաջողության լուրջ շանսեր է ստանում, չի ստացվում, գրեթե որեւէ շանս: Հենց այս տեսանկյունից է, որ նրան այլ ֆուտբոլիստով փոխարինելը լուրջ խնդիր է, գրեթե՝ անլուծելի: Նաեւ հաշվի առնելով, որ Գյուլբուդաղյանցի հիմնական մարտավարությունը եւս, ինչպես ցույց տվեցին վերջին խաղերը, կառուցված է հենց Մխիթարյանի շուրջ: Ու հիմա պետք է ոչ թե պարզապես ինչ-որ մեկով նրան փոխարինել, այլ հիմքից փոխել թիմի մարտավարությունը: Իհարկե, ենթադրելի է, որ լրացուցիչ մարտավարություն մարզիչը պետք է, որ ունենա՝ հենց նման դեպքերի համար նախատեսված: Բայց եթե անգամ կա, վերցնել եւ հանպատրաստից կիրառման մեջ դնել, էլի հույսեր չեն տալիս: Ընդ որում, միգուցե, Լիխտեյնշտեյնի դեմ խաղն այդպես ստացվի. առանց Մխիթարյանի էլ մեր հավաքականն այդ թիմին հաղթելու շանսեր ունի: Բայց ահա Ֆինլանդիան խմբում երկրորդ տեղի համար պայքարում մեր հիմնական մրցակիցն է, խաղում է սեփական հարկի տակ, այն էլ՝ դեպի Եվրո-2020 ուղեգրի համար ամենավճռական խաղում...

Մխիթարյանը մոտ է շարք վերադառնալուն

Մի խոսքով, հույսերը քիչ են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА