o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փարիզում կտեղադրվի Շառլ Ազնավուրի կիսանդրին

02.10.2019 17:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փարիզում կտեղադրվի Շառլ Ազնավուրի կիսանդրին

Երեկ, ի հիշատակ ֆրանսահայ լեգենդար երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան առաջին տարելիցի, Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը մեծ արտիստի կիսանդրին հանձնել է Փարիզի քաղաքապետարանին:

Ազնավուրի որդին տիկնոջ հետ Հայաստան է տեղափոխվել

Image may contain: 9 people, people smiling, people standing, suit and indoor«Ազնավուր» հիմնադրամի փոխանցմամբ կիսանդրին շուտով կտեղադրվի Փարիզի այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը: Քանդակը հայ հայտնի քանդակագործ Ալիս Մելիքյանի աշխատանքի պատճենն է, որի բնօրինակը պատրաստվել է 1960-ականներին, երբ Ազնավուրն իր առաջին այցով ժամանել էր Հայաստան:

«Ազնավուր» հիմնադրամը բարձր է Image may contain: 2 people, people standingգնահատում Փարիզի քաղաքային իշխանությունների` քանդակը քաղաքի սրտում տեղադրելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներին ու այցելուներին զգալ Ազնավուրի «ներկայությունը»: Կիսանդրու հանձնման արարողությանը ներկա են եղել Ազնավուրի ընտանիքի անդամները, Image may contain: 3 people, people standing, suit and indoorընկերներ, ֆրանսիացի պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, որի ընթացքում ելույթ է ունեցել «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, որն իր խոսքում նշել է. «Շառլ Ազնավուրը սերտորեն կապված է Փարիզի հետ, և հիմնադրամը անկեղծորեն երախտապարտ է Փարիզի քաղաքապետարանին` այս միջոցառման ու հետագայում կիսանդրին տեղադրելու հարցում ցուցաբերած մեծ պատրաստակամության և աջակցության համար»:

Իսկ արդեն այսօր կինոթատրոններում կհայտնվի «Շառլի հայացքով» ֆիլմը: Կյանքի ողջ ընթացքում` բոլոր ուղեւորությունների եւ նշանակալի հանդիպումների ժամանակ, Ազնավուրին կարելի էր նկատել տեսախցիկը ձեռքին. նրա կողմից նկարահանված հենց այդ կադրերից էլ հավաքվել է ֆիլմը: Ֆիլմի պատումային հատվածի համար օգտագործվել են հատվածներ Ազնավուրի հեղինակած գրքերից ու նամակներից, այդ իսկ պատճառով ֆիլմն ամբողջությամբ ներկայացնում է կյանքն ու աշխարհը` հենց նրա աչքերով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА