o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին խոսելը դեռ վաղ է

03.10.2019 18:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին խոսելը դեռ վաղ է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջընթաց է համարել «Շտայնմայերի բանաձևի» համաձայնեցումը, սակայն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին խոսելը դեռևս վաղ է, գրում է gazeta.ru-ն:

Եկող շաբաթ Մերկելը Փարիզում կհանդիպի Պուտինի ու Զելենսկու հետ

«Մենք առաջընթաց ենք գրանցել, բայց դրան հաջորդող շատ այլ քայլեր են անհրաժեշտ: Դա չի նշանակում, որ մենք արդեն կարող ենք չեղարկել պատժամիջոցները, բայց կան նախադրյալներ, և բոլոր կողմերն այսօր հաստատել են, որ այժմ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով կարող է հանդիպում կայանալ նորմանդական ձևաչափի շրջանակում»,-հայտնել է Մերկելը:

Անցած երեքշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Դոնբասի հարցով կոնտակտային խումբը համաձայնեցրել է «Շտայնմայերի բանաձևը», որը ենթադրում է Դոնբասում ընտրությունների անցկացում՝ Ուկրաինայի օրենքների համաձայն, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնի Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը: Փաստաթուղթը կմշակի Գերագույն ռադան, ինչից հետո այն կանցնի հանրային քննարկում:

Դոնբասի իրադրության կարգավորման հարցով «նորմանդական ձևաչափ»-ի երկրներն են՝ Գերմանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА