o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տիկնիկային թատրոնում սատանիստական համերգը չի կայանա

03.10.2019 13:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տիկնիկային թատրոնում սատանիստական համերգը չի կայանա

Երեկվանից հայտնի դարձավ որ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու մետալի աշխարհահռչակ պիոներ Vader խմբի համերգը: Խմբի երգերի թեմատիկան հիմնականում պտտվում է 2-րդ համաշխարհային պատերազմի, սարսափ ֆիլմերի, սատանիստական թեմաների շուրջ, իսկ ելույթների ժամանակ օգտագործում են հակակրոնական ատրիբուտներ:

Ռուսական թատրոնում կայացավ «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը

Երեկավանից իրարամերժ կարծիքներ ու խոսակցություններ են պտտվում մամուլում ու համացանցում, ըստ որի Տիկնիկային թատրոնում համերգը մե՛կ կայանալու է, մե՛կ էլ` ոչ: «Իրավունքի» հետ զրույցում Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ կտրականապես շեշտեց. «Ոչ, Տիկնիկային թատրոնում չի կայանալու այդ համերգը, իսկ մնացածը` արդեն չգիտեմ»,- ապա շարունակեց. «Մեր թատրոնում մշտապես ռոք համերգներ փառատոներ են լինում եւ որեւէ խնդիր երբեւիցէ չեմ տեսել: Ճիշտն ասած նույնիսկ այդքան էլ շատ չեմ ուսումնասիրում, թե  ինչ խումբ է գալիս, վստահում եմ կազմակերպիչներին, բայց այս պարագայում, սա համարում եմ իմ սխալը, որ ես ուշադիր չեմ եղել, կամ գուցե չափից ավելի շատ եմ վստահել:

«Իրավունքի» ջանքերով գեյ-շոուն չի կայանա Տիկնիկային թատրոնում

Ինքս այնքան էլ ռոքի սիրահար չեմ, որ ինֆորմացված լինեմ, ես ավելի շատ ջազ եմ սիրում, բայց որքանով հետո տեղեկացա, երբ արդեն ուսումնասիրեցի այս խումբն ունի շատ վառ արտահայտված սատանիստական քարոզչական ուղղվածություն: Խմբի ղեկավարը բվազմիցս տարբեր հարցազրույցներում դա հայտարարել է: Խումբը, որքան գիտեմ, հայտնի է 30 տարուց ավելի, ամբողջ աշխարհը ման է եկել, բայց այստեղ, համենայնդեպս ինձ համար իրար հետ բախվեցին երկու սկզբունք, մշակութային ծրագիր եւ քարզչություն: Ես բազմիցս հայտարարել եմ, որ թատրնում արգելել եմ որեւէ ձեւի կուսակցական կամ կրոնական քարոզչույթյուն եւ այս տարիներին ինչ ղեկավարում եմ թատրոնը` 21 տարի, որեւէ անգամ դեպք չի եղել, որ նման միջոցառում անցկացվի, անկախ համակրանքներց ու հակակարանքներից: Այս անգամ էլ որոշեցի սկզբունքը պահպանել` ոչ մի քարոզչություն, անկախ նրանից, թե դա ինչ քարոզչություն է»:

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող համերգը. ուղիղ

Ի դեպ, արդեն համերգի կազմակերպիչ Zhesht Events-ը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել տիկնիկային թատրում համերգի չեղարկման մասին, մասնավորապես շեշտելով. «Ցավով պետք է տեղեկացնենք, որ որոշ ագրեսիվ տրամադրված մարդկանց տարածած ապատեղեկատվության ու սպառնալիքների պատճառով Տիկնիկային թատրոնը չի կարողանա հյուրընկալել մետալի աշխարհահռչակ պիոներ Vader խմբին իր դահլիճում»,- ապա հավելել. «Ինչ վերաբերվում է Տիկնիկային թատրոնին` այն տարիներ շարունակ եղել է հայ ռոք եւ մետալ հանրության սիրելի վայրը եւ կազմակերպիչների համար հանդիսացել է հարմար վարձակալության տարբերակ շնորհիվ գեղեցիկ բեմի եւ ձայնային ու լույսային տեխնիկայի հագեցվածության: Ունենալով նաեւ որոշակի թերություններ, ի դեմս, օրինակ, չհանվող նստարանների, այդ դահլիճը, Երեւանի սակավաթիվ տարածքներից է, որ համապատասխանում է որոշակի ստանդարտների: Սա էր թատրոնը համերգի անցկացման վայր ընտրելու միակ պատճառը, այլ ոչ թե այն, որ (մեջբերում ենք) «այդ շենքը լեցուն է մանուկների Աստվածային էներգիայով: Ի դեպ, հաշվի առեք, որ սա փակ համերգ է` նախատեսված միայն ոճի` 18 տարեկանը բոլորած սիրահարների համար: Ամեն դեպքում մենք չափազանց շնորհակալ ենք Տիկնիկային թատրոնին այսքան տարվա աջակցության համար»:

Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Թեմայի մասին առավել մանրամասն, այդ թվում եւ Ռուբեն Բաբայանի հարցազրույցը, կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА