o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուստամ Բադասյանն իր քավորին խորհրդական է նշանակել

03.10.2019 19:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռուստամ Բադասյանն իր քավորին խորհրդական է նշանակել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին՝ նախկին փաստաբան Դավիթ Գասպարյանին խորհրդական է նշանակել։

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Մարտի 1-ի ամբողջ պրոցեսը քաղաքական նպատակահարմարության, ի սկզբանե մեղավորներին նշանակելու մեջ է

Տեղեկությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ իշխող «իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ-ում քննարկվող նախագծում, որպես Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմք նշվում է նաեւ նրա քավոր-սանիկական կապը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ։ Հրայր Թովմասյանն էլ վերջինիս հարսանիքի քավորն է։

Տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը հայեցողական է . այդ պաշտոնին նշանակումը կատարվում է ըստ վստահության եւ ենթադրում է վստահության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ: Նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը համապատասխանում է այդ չափորոշիչներին, եւ նրա նշանակումը կատարվել է դրանք հաշվի առնելով»,- նշել է ԱՆ մամլո քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА