o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաջորդ տարի ոսկու գները կարող են բարձրանալ 30 տոկոսով

03.10.2019 21:48 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հաջորդ տարի ոսկու գները կարող են բարձրանալ 30 տոկոսով

Հաջորդ տարի ոսկու գները կարող են բարձրանալ մոտ 30 տոկոսով եւ հասնել մեկ ունցիան 2000 դոլարի։ Այս մասին ասել է Independent Strategy-ի նախագահ Դեւիդ Ռոշը։

Սփոթային ոսկու գինը ներկայում կազմում է մեկ ունցիան մոտ 1500 դոլար։

Նավթի համաշխարհային գները նվազում են

«Իմ ներքին զգացողությունն ասում է այն մասին, որ կենտրոնական բանկերի վարկաբեկման հետ կապված՝ մարդիկ այլընտրանքային արժույթ կորոնեն»,- ասել է Ռոշը CNBC հեռուստաալիքի հարցազրույցում։ «Ոսկին լավ այլընտրանքային արժույթ է, որովհետեւ այն անվտանգ է, եւ որովհետեւ այն ունենալը ոչինչ չարժե դեպոզիտներով բացասական տոկոսադրույքների վճարման համեմատ»,- ասել է Ռոշը։

Արդյունքում՝ ոսկու գները, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ կհասնեն 1600 դոլարի, իսկ հաջորդ տարի կավելանան՝ հասնելով 2000-ի, ասել է նա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА