o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

04.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, կարելի է համեմատել միջնադարյան Եվրոպայի աուտոդաֆեների հետ: Կամ` 1930-ականների «ժողովրդի թշնամիներին» դատապարտող «աշխատավորների» ժողովներին: Թիրախը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, տարբերությունը թերեւս միայն մեկն է` Քրեական օրենսգրքում մահապատիժ սահմանող հոդված չկա: Ի դեպ, «ՀՀ թիվ մեկ աներձագի» կողմից էլ ԲՀԿ-ն որակվեց «ժողովրդի դեմ գնացող», քանի որ այդ կուսակցությունը որոշեց իր քվեներով չաջակցել քայլոների կողմից իրագործվող հաշվեհարդարին:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

 

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԻՆՉ ԳԾԵՐ Է ՊԱՀՈՒՄ ՍԴ-Ն

Հրայր Թովմասյանը, բնականաբար, չներկայացավ այդ «քննարկմանը», ինչի վերաբերյալ կետ առ կետ ներկայացրեց հիմնավորումներ իրավաքաղաքական լեզվով` եզրակացնելով. «Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը: Հայցում եմ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը` Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ ինձ հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ»:

ԼՌԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՈՍԵԼ

Ինչեւէ, միանգամայն հասկանալի է, թե ինչու ՍԴ նախագահը նաեւ այդ ուղերձը հղեց ԲՀԿ խմբակցությանը: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս անդամները ինչու են համառորեն դիմադրում թավշիստական սանձարձակ գրոհներին, ապա. «Եթե խնդիրը վերաբերեր Հրայր Թովմասյանի լինել-չլինելուն, ապա ձեզ վստահեցնում եմ` իմ կյանքի երջանիկ օրերը, ուրախ օրերը, ներդաշնակ օրերը ես ունեցել եմ այն դեպքում, երբ որեւէ պաշտոն չեմ զբաղեցրել: Բայց գալիս է մի փուլ, երբ դու հասկանում ես, որ սա կռիվ չէ Հրայր Թովմասյանի դեմ եւ Հրայր Թովմասյան լինել-չլինելու խնդիրը չէ, եթե դա այդպես լիներ, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ պաշտոնը թողած կլինեի»:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՏՆՈՑԱԽԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ինձ համար սա սահմանագիծ է: Ինձ համար այսօր, դա մեր սահմանի ինձ վստահված տարածքն է: Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ ունենում է հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը: Էստեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դրանք դավաճանությանը հավասար որոշակի խոսքեր են: Ինձ համար սահմանը Ղարաբաղի տալու կամ չտալու, Ղարաբաղի հարցը ինչպես լուծելու անցնում է Սահմանադրական դատարանով»:

Հրայր Թովմասյանը նաեւ նշեց, որ ՍԴ-ն պետության վերջին արգելակն է ոչ միայն շատ ու շատ հարցերում, որ առնչվում են օրինականությանը, այլ նաեւ համահայկական հարցերին: Ու դա ոչ միայն Արցախի խնդիրն է, այլեւ ավանդական արժեհամակարգի պահպանումը եւ դրսից ներմուծվող մոդելներին կուլ չգնալը: Ի դեպ, բլոգեր, «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանը համոզված է, որ քայլոների մղումը` ցանկացած գնով ՍԴ-ն ձեռնասուն դարձնելու, պայմանավորված է նաեւ նրանց խոստումով, որ կվավերացնեն Ստամբուլյան կոնվենցիան. «Մի գաղտնիք բացեմ, ժողովուրդ ջան. իշխանություններն ամեն գնով փորձել ու փորձելու են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Իրենց օտարերկրյա հովանավորների ու կուրատորների մասով սրանք միայն կարողացել են հասնել նրան, որ վավերացումը մի որոշ ժամանակով հետաձգվի, որպեսզի կարողանան չեզոքացնել բոլոր խոչընդոտները: Խոչընդոտներից ամենաէականն ու ինստիտուցիոնալն էլ ՍԴ-ն է... Այո՛, այո՛, սիրելի հարգելիներ, Հրայր Թովմասյանի շուրջ էս բոլոլայի շարժառիթը հենց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ռիսկն է, որը բխում է Նիկոլին բացարձակ հպատակված ՍԴ չունենալու փաստից: Դրա համար էլ բոլոր հնարավոր ձեւերով խփում են Հրայրին, եւ Ալեն Սիմոնյանի այսօրվա պաթոսը դրա մի մասն է»:

Դե ինչ, թեեւ Ռոբերտ Քոչարյանին բանտարկված պահելը թավշյա վարչախմբի, իսկ ավելի ճիշտ` ոճրախմբի, իդեա-ֆիքսն է, բայց, այնուամենայնիվ, դա ամենեւին էլ միակ դրդապատճառը չէ` առանց միջոցների խտրության ՍԴ-ի դեմ գրոհներ ձեռնարկելու:

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՕՐԱԿԱՐԳ ԹԵԼԱԴՐՈՂԻ ԴԵՐՈՒՄ

Քայլոները նաեւ թափ են հաղորդում ռեպրեսիվ մեքենայի թափանիվին, եւ հիմա քաղբանտարկյալների թվին ավելացան նաեւ երիտասարդ ակտիվիստներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Գլխավոր դատախազությունը դրա առնչությամբ տվեց ամոթալի «պարզաբանում», թե ինչու քրեորեն չեն հետապնդում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի դեմ խուլիգանություն իրականացնողները, կամ առավել եւսդատավոր Դավիթ Բալայանին գետնին տապալողները, սակայն դատավոր Դանիբեկյանին հարց տալու համար այդպես օպերատիվորեն կալանավորվում են այդ երիտասարդները: Իրավապահ մարմնից խայտառակ թյուրիմացության վերածված դատախազությունն էլ չի էլ թաքցնում, որ հանդես է գալիս Նիկոլի կամակատարի դերում: Իսկ քայլոները նույն Քոչարյանի ու քոչարյանական ճամբարի առնչությամբ նյարդայնանալու շատ առիթներ ունեն: Այսպես, նրանց համար պարզից էլ պարզ էր, թե ինչ է նշանակում Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բելա Քոչարյանի հետ: Էլ ավելի անհանգստանալու տեղ ունեն, քանի որ Եվրոպական դատարանը արդեն վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործը, ու նրանք շատ լավ պատկերացնում են, թե ինչ շարունակություն է լինելու, եթե Եվրադատարանի վճռի պահին չունենան հլու-հնազանդ Սահմանադրական դատարան: Դրան գումարվեց նաեւ այն, որ ԶԼՄ-ների վկայությամբ Ստրասբուրգում էլ ԱԺ «հակահրայրական» նիստից անմիջապես առաջ տեսել են իրենց համար շատ մտահոգիչ բան. «Մեր տեղեկություններով` Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը երեկ մեկնել են Ստրասբուրգ: Նրանց ԵԽԽՎ օտարերկրյա  պատվիրակների հետ շփվելիս տեսել են Հայաստանի պատվիրակության անդամները: Թե ինչ հարցով են նախկին իշխանության ներկայացուցիչները գործուղվել ԵԽԽՎ, մեզ պարզել չհաջողվեց, սակայն իմքայլական պատվիրակներն ուղղակի «վատացել» են` նախկիններին ԵԽԽՎ-ում տեսնելով»:

«Վատանալն» էլ իրեն զգացնել տվեց արդեն Երեւանում: Հենց սահմանադրական իրավակարգի վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի փաստարկված հրապարակային ելույթները նրանց լրիվ հունից հանել են, ինչը սկզբում արտահայտվեց դեղնակտուց նախարար Ռուստամ Բադասյանի հիսթերիայով, իսկ այնուհետ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, քյառթու ՀՀՇ-ական Անդրանիկ Քոչարյանի այլանդակ եւ հակաբարոյական պասաժով` Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Իհարկե, քայլոների պարագայում քաղաքական հակառակորդների ընտանիքների դեմ ոտնձգությունը նորություն չէ` հիշենք թեկուզեւ ՀՀԿ-ական պատգամավորների տների մոտ դրված դագաղներն ու պսակները, ընտանիքների դեմ հեռախոսային տեռորը, ինչպես նաեւ քրեական գործերով ընտանիքի անդամներին պատանդ վերցնելու պրակտիկան, սակայն Անդրանիկ Քոչարյանը, ով վատահամբավ է անգամ ՀՀՇ-ականների միջավայրում, տրորեց արդեն նոր «կարմիր գիծ»` վարկաբեկիչ հայտարարություններ քաղաքական հակառակորդի ընտանիքի նկատմամբ: Եվ դեռ մի բան էլ զարմանում էր, թե ինչու այդպիսի հակահարվածի արժանացավ լրատվական կայքերում եւ Ֆեյսբուքում, ու արդյունքում չմեռանք, դա էլ տեսանք` հայհոյող «ֆեյքերից» բողոքող նիկոլալեւոնականներ: Սակայն այդ «կարմիր գիծը» հատելը նաեւ վատ հետեւանքներ է ունենալու իշխանական ճամբարի համար` Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, բացեց Պանդորայի արկղը, իսկ հատկապես այդ ոլորտում գրեթե բոլոր նշանավոր քայլոները շատ խոցելի են: Նրանց մեջ գրեթե չես գտնի նորմալ ծագում ունեցողների...

Իսկ ինչքանով է այդ ամենն առնչվում Ռոբերտ Քոչարյանի գործի հետ` հատկապես նրա գործի` Ստրասբուրգում վարույթ ընդունվելու ֆոնի վրա այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը` այսինքն, գրագետ եւ «եվրախոհանոցին» գերազանցորեն տիրապետող կադրերը, ծայրահեղ վտանգավոր են քայլոների համար: Քանզի նրանց համար կատարյալ ֆիասկո կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանի ազատության հարցը լուծվի Եվրադատարանի դահլիճում: Այնպես որ, ընդամենը մասամբ է կատակ Ֆեյսբուքում շրջող այն բանաձեւը, որ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը բանտում շատ ավելի ամուր են, քան Նիկոլ Փաշինյանինը` վարչապետի աթոռին: Դե ինչ, սպասենք անկյուն քշված եւ անելանելի վիճակում հայտնված թավշիստների հերթական իռացիոնալ եւ խելահեղ քայլերին: Ու թեեւ դա իրենց չի փրկի պարտությունից, սակայն նրանք ընդունակ են եւ հրահրելու քաղաքացիական բախումներ: Հիշենք, թե 2008-ին ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր էլ թաքցնում իր գոհունակությունը, որ արյուն է թափվել: Իսկ Լեւոնի աշակերտները` քայլոները` Նիկոլի գլխավորությամբ, իրենց անբարոյականության աստիճանով ոչնչով չեն զիջում այդ ծեր աղվեսին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА