o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

CNN հեռուստաալիքը հրաժարվել է ցուցադրել Թրամփի նախընտրական հոլովակը

04.10.2019 13:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
CNN հեռուստաալիքը հրաժարվել է ցուցադրել Թրամփի նախընտրական հոլովակը

Ամերիկյան CNN հեռուստաալիքի ղեկավարությունը հրաժարվել է հեռարձակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի պատվերով հոլովակը, հայտնում է The New York Times-ը:

Խոսքը 30 վայրկյան տեւողությամբ հոլովակի մասին է, որում ասվում է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը 2016 թվականին Կիեւի իշխանություններից պահանջել է պաշտոնանկ անել Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին: Վերջինը սկսել էր Burisma հոլդինգի գործունեության քննությունը, որի ղեկավարության կազմում էր Բայդենի որդի Հանթերը:

Լավրովը գնահատել է Թրամփի առաջարկած «դարի գործարքը».«ԱՄՆ-ն ուզում է մեկ քայլով լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը»

«Ջո Բայդենը խոստացել է Ուկրաինային 1 մլրդ դոլար տալ, եթե իր որդու ընկերության դեմ քննություն վարող դատախազը հեռացվի»,- նշում է հաղորդավարը: «Երբ նախագահ Թրամփը Ուկրաինային խնդրեց կոռուպցիայի հետ կապված քննություն անցկացնել, դեմոկրատները ցանկացան նրան ինփիչմենթ հայտարարել: Իսկ նրանց սպասարկու լրատվամիջոցները հնազանդվում են»,- նշվում է հոլովակում: Այս կտորը ցուցադրելիս կադրում երեւում են CNN-ի 3 լրագրող եւ MSNBC ալիքի աշխատակիցը:

CNN-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեսագրությունը չի համապատասխանում իրենց խմբագրական ստանդարտներին: Ալիքի ղեկավարության կարծիքով՝ «այս հոլովակում CNN-ին եւ նրա աշխատակիցներին տրվում է քամահրական գնահատական, դրանում պնդումներ կան, որոնց սուտ լինելն ակնհայտորեն ապացուցել են տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում՝ CNN-ն»:

Թրամփի շտաբի ներկայացուցիչները ընդգծել են, որ հոլովակում ներկայացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Նրանք նաեւ CNN-ի ղեկավարությանը մեղադրել են, որ նպատակաուղղված փորձում է Բայդենին պաշտպանել արժանի քննադատությունից: The New York Times-ը նշում է, որ խոշոր հեռուստաալիքի համար արտառոց է, բայց աննախադեպ չէ» նախընտրական հոլովակի ցուցադրումից հրաժարվելը:

Նոր սկանդալ Վաշինգտոնում

Սեպտեմբերին ԱՄՆ-ում սկանդալ բռնկվեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն արդյունքում դարձավ ԱՄՆ առաջնորդի իմփիչմենթի ընթացակարգ սկսելու պատճառը: ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները պնդում են, որ զրույցում Թրամփը փորձել է Զելենսկուն համոզել Ուկրաինայում Բայդենի որդու գործունեության քննություն սկսել Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության ցուցաբերման դիմաց:

Դեմոկրատ Բայդենը հիմա Թրամփի առավել հավանական մրցակիցն է 2020 թվականի նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրություններում: Ուստի, դեմոկրատների կարծիքով, Թրամփը Զելենսկու վրա ճնշում է գործադրել, փորձել հասնել երկրորդ ժամկետ ընտրվելու ջանքերում Կիեւի աջակցությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА