o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՓԱՍՏԵ՞Լ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾԵԾԻՆ

04.10.2019 12:53 ՔՐԵԱԿԱՆ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՓԱՍՏԵ՞Լ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾԵԾԻՆ

Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկված գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: «Անշարժ, աչքերը փակ պառկած արդեն որերորդ օրն է»,- նեղսրտած ասաց ծանր վիճակում Մուրացանի հոսպիտալում պառկած փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ միջադեպին, ըստ տարբեր խոսակցությունների, մասնակցել է նաեւ մարզպետ Տրդատ Սարգսյանը, իսկ վիրավոր փոխգնդապետը եղել է զինվորական համազգեստով: Միջադեպին մասնակցել են նաեւ այլ զինվորականներ, ովքեր, ըստ օդում կախված  լուրերի, իրենց ցուցմունքներում նշել են, որ մարզպետը ներկա է եղել միջադեպին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

Երևանում տեղի ունեցած վերջին ավտովթարը, որը դարձավ երկու երիտասարդ ոստիկանների մահվան պատճառ, կրկին վեր հանեց Հայաստանում որոշ արտոնյալների անպատժելիության և ընտրովի արդարադատության խնդիրը։ Չնայած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար հավաստիացնում է, թե արտոնյալներ չեն լինելու, սակայն ինչպես նախկինում Սուրիկ Խաչատրյանի, Վարդան Ղուկասյանի և այլ պաշտոնյաների որդիներն ու հարազատները, այնպես էլ Ճվճվ Արո մականվամբ հայտնի Արա Վարդանյանի որդիները բազմիցս խուսափել են պատժից, կամ երկու տասնյակի հասնող հանցագործությունների համար ստացել միայն պայմանական պատիժներ։ Հայտարարվեց նաև, որ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ՝ տալով խիստ հանձնարարական, որպեսզի Սարգիս Վարդանյանն իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատաասխանատվության ենթարկվի։ Ստացվում է, որ պաշտոնյաների, գործարարների հարազատներն անպատժելի են, եթե անգամ վրաերթի են ենթարկում միանգամից տասը հոգու, կամ գողություն ու խուլիգանություն անում, սակայն օրենքի ողջ խստությունը կկիրառվի միայն, երբ նրանց սանձարձակությունը հասնում է համակարգին, հարվածում է ու վնասում իրենց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/31577.html

© factor.am

անպատժելի են, եթե անգամ վրաերթի են ենթարկում միանգամից տասը հոգու, կամ գողություն ու խուլիգանություն անում, սակայն օրենքի ողջ խստությունը կկիրառվի միայն, երբ նրանց սանձարձակությունը հասնում է համակարգին, հարվածում է ու վնասում իրենց:

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА