o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ. Լևոն Երանոսյան

04.10.2019 16:35 ԻՐԱՎՈՒՆՔ
Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ. Լևոն Երանոսյան

Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանը, հավելելով, որ ինքը քաղաքականությունով չի զբաղվում և չի էլ հետաքրքրվում ոչնչով: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կմեկնարկի ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

ՀՀ-ն ի վիճակի չէ ապահովել արդար դատաքննություն օտարերկրյա ներդրողի կողմից. «Սանիթեք»

Հարցին՝ ինչով է հիմա զբաղվում, Լևոն Երանոսյանը պատասխանեց. «Թոշակառուներն ինչո՞վ են զբաղվում: Այգի եմ մշակում»:

Հիշեցնենք, որ  թվականի սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել: Մեղադրական եզրակացության համաձայն, Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА