o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԼՈՒԾՈՒՄԸ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

04.10.2019 21:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԵՐԲ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԼՈՒԾՈՒՄԸ ՉԵՆ ԳՏՆՈՒՄ

- Հարգելի բժիշկ, 42 տարեկան եմ, ունեմ 2 երեխա: Վերջին 3 տարիների ընթացքում ամուսինս, կարծես, «սառել» էր ինձանից, ոչ մի ուշադրություն չէր դարձնում ո՛չ իմ, ո՛չ երեխաների վրա: Իսկ վերջին 7-8 ամիսների ընթացքում իրեն տվել էր խմիչքի, որի պատճառով, ահա, տարուց ավել է, ինչ ամուսնալուծվել ենք: Անելանելի վիճակում ենք: Խնդրում եմ Ձեր խորհուրդը:

Մի´ թողեք, որ օստեոպորոզը կոտրի Ձեզ. հայ և օտարազգի բժիշկները կոչն ու պարը

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ, բ.գ.թ. ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ.

-Եթե ընտանեկան կոնֆլիկտները իրենց լուծումը չեն գտնում, չեն հաղթահարվում ամուսինների կողմից, արդյունքը լինում է միակը` ամուսնալուծություն: Ամուսնալուծության հիմնական պատճառները 20-ից ավելի են, բայց դրանցից ամենահիմնականները 6-ն են: Առաջինը` հապշտապ, առանց մտածելու ամուսնությունն է կամ հաշվարկով ամուսնությունը: Երկրորդը` ամուսնական անհավատարմությունը: Երրորդը` ամուսինների սեռական անբավարարվածությունը: Չորրոդը` հայացքների եւ բնավորությունների հոգեբանական անհամապատասխանությունը: Հինգերորդը` ամուսինների անպատրաստվածությունն ամուսնական կյանքին (հոգեբանական եւ գործնական), ինչի հետեւանքով կուտակվում են սխալներ, իրար նկատմամբ հիասթափություն, ինչի վերջնական արդյունքը ամուսնալուծությունն է: Վեցերորդը` ալկոհոլիզմն է եւ թմրամոլությունըԱյս ամենի մեջ ամենակարեւորը` ամուսինների հոգեբանական անհամապատասխանությունն է, իրար չհասկանալը, մեկը մյուսի թերությունների սխալ ընկալումը, անզիջողականությունը միմյանց նկատմամբ: Ամուսնալուծվածները շատ հաճախ մտածում են այն մասին, որ ամեն ինչ չեն արել` ընտանիքը պահպանելու համար: Երկար դեգերումներից հետո միայն այս մարդիկ գալիս են այն եզրակացության, որ ամենալավը իրենց կինն էր կամ ամուսինը: Իմիջիայլոց, ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք շատ ավելի շուտ են ամուսնանում կրկնակի, քան չամուսնացածները: Պատճառը` շուտ ընտանիք կազմելն է եւ միայնակ չմնալը, մանավանդ, եթե կան երեխաներՇատ հաճախ տղամարդիկ իրենց «դարդերը մոռանալու համար» տրվում են ալկոհոլին կամ թմրամոլությանը, այսպիսով, նրանք ազատվում են ե՛ւ կնոջից, ե՛ւ երեխաներից, ե՛ւ սիրուհուց, ե՛ւ ինտիմ կյանքից, ե՛ւ իրենք իրենցից, ե՛ւ, վերջապես, երբեմն իրենց ֆիզիկական կյանքից: Շատ դեպքերում տղամարդիկ իրենց ամուսնալուծության մեջ մեղադրում են կանանց, իսկ կանայք` տղամարդկանց: Եվ առանց խորը մտածելու, առանց հիմնական պատճառները վերացնելու շատ արագ ամուսնալուծվում են: Բայց եթե նրանք այս ամենի մասին մտածեին մինչեւ ամուսնությունը, փոքր-ինչ զիջողական լինեին միմյանց նկատմամբ, ավելի խորը վերլուծեին իրենց հարաբերությունների կոնֆլիկտային պատճառները, ապա, երեւի, նրանց կյանքը այլ կերպ դասավորվեր: Կան ամուսնալուծության շատ պատճառներ, որոնք ինչ-որ չափով երկրորդական բնույթ ունեն, չնայած, երբեմն, այդ երկրորդական պատճառները կարող են ճակատագրական լինել (բնակարանային պայմաններ, նյութական դժվարություններ, ամուսիններից մեկի բացակայությունը` արտագնա աշխատանքի գնալու պատճառով, աշխատանք չունենալը): Իրականում այս երկրորդային պատճառները սկսում են գործել իրենց ամբողջ հզորությամբ, երբ գործողության մեջ են հիմնական պատճառները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընտանեկան կյանքի ամենապատասխանատու շրջանն այն է, երբ ամուսինները 20-30 տարեկան են: Բայց կան նաեւ ընտանեկան կոնֆլիկտների կարծես թե ֆիքսված տարիքային առանձնահատկություններ՝ 18-20, 40-60 տարեկանից հետո: Այս տարիքային ամուսնալուծության առանձնահատկություններն ունեն իրենց յուրահատուկ պատճառները (անհարմարվողականություն ամուսնության սկզբնական շրջանում, ամուսինների հիասթափությունը մեկը մյուսի նկատմամբ, հոգեբանական, սեռական, ամուսինների նախածերունական եւ ծերունական շրջանի նյարդահոգեբանական եւ սեռական անհարմավողականությունը): Հարգելի նամակագիր, երբեք պետք չէ վհատվել, վախենալ դժվարություններից, փորձը ցույց է տալիս, որ ամուսնալուծությունից հետո ամենալավը` Ձեր ամուսինն էր: Հավատացեք, որ նույն տղամարդու հետ կրկին ամուսնությունն ավելի հետաքրքիր կլինի: Եվ Դուք ավելի մեծ ուշադրություն կդարձնեք այն ամենին, որոնք բերել էին ձեր ամուսնալուծությանը:

ԱՆՈՐԱԿ ՍՆՈՒՆԴԸ` ԴԻՍԲԻՈԶԻ ՊԱՏՃԱՌ

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА