o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատերազմի վերսկսման շառը պետք է չմնա Հայաստանի վրա․ Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա․ Արմեն Աշոտյան

04.10.2019 16:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պատերազմի վերսկսման շառը պետք է չմնա Հայաստանի վրա․ Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով Հայաստանի նոր իշխանությունները փորձում են միջազգային ամբիոններում չհիշատակել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Մեր զրուցակցի կարծիքով ինքնորոշման իրավունքը եղել է Արցախի խնդրի լուծման հիմնարար սկզբունքներից մեկը, որի դիրքերը ամեն հաջորդ իշխանություն փորձել է ուժեղացնել, իսկ նոր իշխանությունները այն դուրս են թողել բանակցությունների օրակարգից․ «Հիշեցրեք ինձ խնդրեմ գեթ մի դեպք, երբ բարձր ամբիոնից համանախագահ երկրները կամ նրանց ներկայացուցիչները հիշեցրել է, որ ինքնորոշման իրավունքը դրվելու է կարգավորման հիմքում։ Ավելին ասեմ ձեզ ինքնորոշման իրավունքի մասին անգամ նոր իշխանության ներկայացուցիչները չեն խոսում»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Արմեն Սարգսյանը Կամալովի հետ քննարկվել է բժշկական ինժեներիայի ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀԿ փոխնախագահը խոսեց նաև Փաշինյանի վարած արտաքին քաղաքակն սխալների մասին, որոնք հարվածում են հայկական երկու պետությունների շահերին։ Մեր զրուցակիցը կարծում է, որ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա, քանի որ լինելով պրոֆեսիոնալ դիվանագետ չի կարողացել  կարևոր նրբություններ հասկացնել վարչապետ Փաշինյանին։ 

Մանրամասնները տեսանյութում․

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА