o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

04.10.2019 22:10 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց հավաքականները պատրաստվում են հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 2-ը Բաթումում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային 22-րդ առաջնության հանդիպումներին: Տղամարդկանց մրցաշարի 40 մասնակիցների մեջ Հայաստանի հավաքականն իր միջին վարկանիշով (2676) զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Ամենաբարձր վարկանիշն (2722) ունի Ռուսաստանի հավաքականըՀայաստանի տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արման ՓաշիկյանըԿանանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն 31 հավաքականներ: Հայաստանի ընտրանին իր միջին վարկանիշով (2327) զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Ցանկը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը (2529): Մեր կանանց հավաքականի կազմն այսպիսին է. Էլինա Դանիելյան, Սիրանուշ Ղուկասյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Գեւորգյան, Աննա Սարգսյան: Հավաքականը գլխավորում է Զավեն ԱնդրիասյանըԵվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած հավաքականը կպարգեւատրվի 8 հազար եվրոյովԻսկ Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկել է մինչեւ 14, 16 եւ 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանը տարիքային 3 խմբերում ներկայացնում է 8 շախմատիստՍպասելիքները հատկապես մեծ են մինչեւ 16 տարեկանների աշխարհի գործող չեմպիոն Շանթ Սարգսյանից, որը Մումբայում հանդես է գալիս մինչեւ 18 տարեկանների մրցաշարում: Պատանի գրոսմայստերը հաղթանակով սկսեց առաջնությունը՝ պարտության մատնելով ուկրաինացի Վլադիսլավ ՍիդորիկայինՀաղթանակով մեկնարկեցին նաեւ Ալեքս Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Աննա Խաչատրյանն ու Աստղիկ Հակոբյանը: Մեկնարկն անհաջող էր Սրբուհի Սարգսյանի եւ Արսեն Դավթյանի համար, որոնք պարտվեցինԹբիլիսիում անցկացված Նոնա Գափրինդաշվիլու անվան գավաթի խաղարկության մասնակից հայ շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը՝ դառնալով մրցաշարի հաղթող: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր՝ արժանանալով 7500 լարի դրամական պարգեւի: Տիգրանը մրցաշարում անպարտելի մնաց: 6,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Հովիկ Հայրապետյանը, ով պարգեւատրվեց 5 հազար լարիով: Նա եւս մրցաշարում պարտություն չկրեց, իսկ Տիգրանի հետ 7-րդ տուրում հաշտություն կնքեցԱրման Միքայելյանն ու Աննա Սարգսյանը 6-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ եւ 7-րդ հորիզոնականները: Աննայի արդյունքը լավագույնն էր մրցաշարի մասնակից կանանց մեջ, որի համար նա պարգեւատրվեց 2500 լարիով: Արմանը 1360 լարի պարգեւավճար ստացավ:

Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ադրբեջանի ընտրանուն և դուրս մնաց մեդալների համար պայքարից. Շախմատի թիմային ԵԱ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА