o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերջապես հասկանալո՞ւ են, որ կանգնել են անդունդի եզրին ու «հու-հու-դոմփ» են թռչկոտում

04.10.2019 19:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վերջապես հասկանալո՞ւ են, որ կանգնել են անդունդի եզրին ու «հու-հու-դոմփ» են թռչկոտում

Հատկապես ավագ տարիքի ավտովարորդները լավ կհիշեն դեռ խորհրդային ժամանակներից եկող մի արտահայտություն՝ «պոզդնի զաժիգանի»: Դա վերաբերում է խորհրդային ավտոմեքենաներին յուրահատուկ մի դեֆեկտի, երբ շարժիչում այրումը ճիշտ պահից մի փոքր ուշ էր տեղի ունենում: Սակայն մեկ դասական օրինակ եւս պետք է հիշեցնել, երբ Օստապ Բենդերը դիմում է Կորեյկոյին. «Ալեքսանդր Իվանիչ, Դուք ոչ թե կապիկից եք առաջացել, ինչպես բոլոր քաղաքացիները, այլ առաջացել եք կովից, ուշ եք հասկանում»: Եվ ահա այն համոզմունքին եկանք, որ մեր իշխանությունների որոշ ներկայացուցիչներ էլ են Կորեյկոյի վիճակում՝ «ուշ են հասկանում»: Ուստիեւ, նաեւ խորհրդային մեքենաների դեֆեկտն ունեն՝ «պոզդնի զաժիգանի»: Խոսենք փաստերով.

Ադրբեջանի ԱԳ նախարարը նույնպես սկսել է ՀՀ պաշտոնակցից հեռու կանգնել լուսանկավելիս

Արդեն որեւրորդ օրն է, որ պնդում ենք՝ հաշված ժամեր անց այն բանից, ինչ Պուտինն ու Փաշինյանը Երեւանում ընդհանուր հաշվով մոտերեք ժամ զրուցեցին ու ՌԴ նախագահը հեռացավ մեր երկրից, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արցախյան բանակցությունների հետ կապված մի իսկական վերջնագիր հղեց Փաշինյանին: Հիշեցնենք. խոսքը Լավրովի այն հայտարարության մասին է, որով նա նախ ֆիքսելով, որ. «Մինսկի խմբի համանախագահները սերտորեն եւ բարեկամաբար են աշխատում, այս տարի 3 անգամ հանդիպել են ԱԳՆ ղեկավարների հետ...», ընդգծեց նաեւ. «Քաղաքական գործընթացն արգելակված է, եւ առայժմ այդ արգելակից դուրս գալ չի հաջողվում»: Պատճառը Լավրովը համարում է սա. «Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են կատարում...»: Ու անմիջապես էլ մատնանշեց Փաշինյանին. «...Այդ թվում, որ Ղարաբաղը Հայաստան է: Ինչպես Ալբանիայի վարչապետն էր Տիրանայից հայտարարում, որ Կոսովոն Ալբանիա է: Սա, իհարկե, չի օգնում քաղաքական գործընթացի վերականգնմանը»: Այսինքն, բազում կոշտ հայտարարություններով աչքի ընկած Ալիեւին շրջանցելով՝ ՀՀ վարչապետին Ալբանիայի վարչապետի հետ համեմատելն ու համեմատությունից հետո՝ Փաշինյանի քայլերը բանակցային գործընթացին չօգնող, այն է՝ վնասող համարելը ոչ թե պարզապես ծանր հարված է, այլ իսկական վերջնագրային պահանջ՝ տեղափոխվել ՄԽ-ի նախանշած բանակցային հուն (շրջանցենք դետալները, դրանց անդրադառնալու առիթ ունեցել ենք՝ https://iravunk.com/news/95022):

Եվ միայն այդ հայտարարությունից տեւական ժամանակ անց մեր որոշ պաշտոնականեւ ոչ պաշտոնական իշխանական աղբյուրներ որոշեցին դրան պատասխանել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը սա էր. «Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից: Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:  

Մի՞թե գոնե մի անգամ մեր ԱԳՆ-ն չի կարող հարցերին ըստ էության պատասխանել՝ «չոլերն ընկնելու» փոխարեն: Ի՞նչ է ասում Լավրովը, եթե մեզ Ալբանիայի հետ համեմատելու դրվագը շրջանցենք: Որ կա ՄԽ երեք համանախագահ երկրների կողմից առաջ քաշված «բազային փաստաթղթեր, ցանկանում ենք դրանք իրականացնել: Բազային սկզբունքների վրա հանգուցալուծում գտնել»: Հարցադրումը շատ պարզ է. Հայաստանն ընդունո՞ւմ է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի այդ միասնական առաջարկ-պահանջը, թե՝ ոչ: Եվ ի՞նչ է մեր ԱԳՆ-ն պատասխանում, թե չէ, թող նախ Ալիեւը հրապարակավ ինչ-որ բաներ ասի: Սա ի՞նչ մանկապարտեզային «կրուտիտ» է, ի՞նչ կապ ունի Ալիեւի հրապարակային բան ասել-չասելը, երբ կա սեղանին դրված կոնկրետ  փաստաթուղթ, եւ ձեզ հարցնում են՝ համաձա՞յն եք, թե՝ ոչ: Դուք ձերն ասեք այդ փաստաթղթի մասին, եւ եթե Ալիեւն էլ իրենը չի ասել, ապա դա արդեն համանախագահների խնդիրն է: Դե՞մ է Ալիեւը ՄԽ-ի առաջարկին, թող նրա հետ ՄԽ-ն հարցը լուծի կամ պաշտոնապես ֆիքսի, Բաքուն դեմ էր, եւ գործընթացը ձախողվեց: Հայաստա՞նն է դեմ, թող պարզ հայտարարի: Չէ՞ որ առանց նման հստակեցման, եթե հիմա համարում են «բանակցություններն արգելակող», հեռուչէ օրը, որ կյամարեն՝ «բանակցություններւ տապալող»: Ու մեր ԱԳՆ-ի այսպիսի, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումների արդյունքում է, հասանք այս: Չնայած ԱԳՆ-ն ի՞նչ անի, նրանց ինչ հանձնարարվում է, այդպես էլ խոսում եւ շարժվում են: Լավ, մի՞թե պարզ չէ, թե դրան ինչ կհաջորդի, որ այս անգամ Նիկոլը եւս մեկ «Կոնցենսուս -1»-ի առաջ է կանգնելու, այս անգամ արդեն՝ մեր երկրի համար կարեւորագույն՝ արցախյան հարցով:

Մենք վերջապես ունեցանք Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի «քաղբանտարկյալի» քեյս. Արցախի նախկին ՄԻՊ

Սա էլ մի կողմ: Լավրովի այս հարվածից եւ ԱԳՆ-ի (դրան հաջորդած հայաստանյան որոշ այլ չինովնիկներիեւ իշխանական լրատվամիւոցների ծվծվոցները մի կողմ թողնենք) ընդամենը ժամեր առաջ էր, որ Պուտինին ընդունելով, Փաշինյանը կիլոմետրանոց ճառեր էր ասում՝ հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ բարձունքների հասնելու մասին: Եվ ահա դրանից հետո Լավրովը, ով ժամանակին նույնիսկ կոպտորեն էր արձագանքում Ալիեւի այն պնդումներին, թե՝ արցախյան հարցն Ադրբեջանի ներքին գործ է, հիմա նույնքան կոպտությամբ հարվածում է իր ռազմավարական դաշնակից Հայաստանին, որտեղ ունի ռազմաբազա, որի հետ կա համատեղ զորախումբ, միասնական ՀՕՊ համակարգ, որին գրեթե անվճար «Իսկանդերներ» էր տալիս եւ այդպես շարունակ: Եվ ավելին, եթե ժամանակին նման եւ ավելի մանր անհարթությունների դեպքում ՀՀ ԱԳ նախարարը կարող էր զանգել Լավրովին, կշտամբեր, վիճեր, ընդհանուր հայտարարի գար, ապա հիմա փաստը սա է. Հայաստանն ու ՌԴ-ն անցել են հրապարակավ դիվանագիտական հարվածների փոխանակման հարթություն: Լավ, գոնե այս փաստը ուշքի կբերի՞ հայ-ռուսական հարաբերություններն այս վիճակին հասցնողներին ու նրանց համար «հու-հու-դոմփ» անողներին: Վերջապես հասկանալո՞ւ են, որ արդեն վերջն է, կանգնել են անդունդի եզրին ու «հու-հու-դոմփ» են թռչկոտում:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА