o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ

05.10.2019 00:27 ՍՊՈՐՏ
Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ

Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում տեղի ունեցած «Դյուդելանժ» – «Քարաբաղ» խաղի ընթացքում կատարվածի վերաբերյալ:

21-րդ դարի 10 լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Independent-ի

Լյուքսեմբուրգը և Ադրբեջանը ներկայացնող թիմերի մրցավեճի առաջին խաղակեսում ստադիոնում էր հայտնվել Արցախի դրոշը, որն ամրացված էր անօդաչու սարքին: Այդ հանգամանքն առաջացրել էր «Քարաբաղի» ֆուտբոլիստների զայրույթը: Ակցիան կազմակերպել էր ՖԱՖ («Առաջին հայկական ճակատ») ֆան-շարժումը:

Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարության մեջ նշված է, որ կազմակերպությունը բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Ասոցիացիան հույս է հայտնել, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի ու միջադեպի վերաբերյալ որոշում կկայացնի:

Հավելենք, որ «Դյուդելանժ» – «Քարաբաղ» հանդիպումը կատարված ակցիայի հետևանքով ընդհատվել էր մոտ 20 րոպե և հետո միայն վերսկսվել: Հյուրերը վերջնական արդյունքում առավելության են հասել 4-1 հաշվով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА