o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղբյուր․ Գրիզմանը կարող է լքել «Բարսան» Մեսիի հետ վատ հարաբերությունների պատճառով

05.10.2019 00:30 ՍՊՈՐՏ
Աղբյուր․ Գրիզմանը կարող է լքել «Բարսան» Մեսիի հետ վատ հարաբերությունների պատճառով

«Բարսելոնան» կարող է հրաժարվել հարձակվող Անտուան Գրիզմանից նրա՝ Մադրիդի «Ատլետիկոյից» կատալոնական ակումբ տեղափոխությունից ընդամենը 1 տարի անց: Այս մասին հաղորդում է Le10Sport-ը:

Ազարը չի կարող փոխարինել Ռոնալդուին. Վենգեր

Ըստ այդ պարբերականի տեղեկության՝ ֆրանսիացու և Իսպանիայի չեմպիոնի ավագ Լիոնել Մեսիի փոխհարաբերությունները շարունակում են լարված մնալ: Արգենտինացին դժգոհ է նրանից, որ «Բարսան» մեծ գումարների դիմաց ձեռք է բերել Գրիզմանի տրանսֆերը՝ փոխարենն այդ միջոցները չներդնելով ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձը կյանքի կոչելու համար:

Եթե Մեսիի ու աշխարհի չեմպիոնի հարաբերությունները մոտակա ամիսներին չբարելավվեն, «Բարսելոնայի» ճամբարում պատրաստ կլինեն Գրիզմանին հաջորդ ամռանն օգտագործելու ՊՍԺ-ի հետ Նեյմարի տրանսֆերի ձևակերպման նպատակով հերթական բանակցություններում:

Ֆրանսիացին «Բարսելոնայի» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА