o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահմեդական դպրոցականը հրեա դասընկերոջը ստիպել է համբուրել իր ոտքերը

05.10.2019 11:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մահմեդական դպրոցականը հրեա դասընկերոջը ստիպել է համբուրել իր ոտքերը

Ավստրալացի մահմեդական աշակերտը հրեական ծագում ունեցող դասընկերոջը ստիպել է համբուրել իր ոտքերը ֆիզիկական բռնության սպառնալիքի տակ: Այս մասին հոկտեմբերի 3-ին հաղորդել է Australian Jewish News թերթը:

Ստի ոտքերը, ինչպես բազմիցս ապացուցել եմ, կարճ են. Արմեն Աշոտյան

Դեպքը տեղի է ունեցել Մելբուրն քաղաքի դպրոցներից մեկում: Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, տղային խաբելով հասցրել են այգի և, սպառնալով 9 այլ երեխաների հետ միասին, ստիպել են կատարել նվաստացուցիչ պահանջը:

Այս դեպքից շատ շաբաթներ անց և դրանից հետո նրան ծեծի են ենթարկել և վիրավորել էթնիկական և կրոնական հողի վրա:

Դպրոցի ղեկավարությունը հրաժարվում է ճանաչել հակասեմիտիզմի դեպքը. նրանք համարում են, որ գործ ունեն սովորական հալածման հետ՝ երեխաների մի խմբի կողմից՝ մյուսին: Ծնողները դպրոցից վերցրել են երեխայի փաստաթղթերը: Նման դեպքերը հետաքննող հակազրպարտչական հանձնաժողովը հետաքրքրվել է միջադեպով: Նրա մասնագետները դիմել են Վիկտորիա նահանգի կրթության բաժին, որում գտնվում է Մելբուրնը. այնտեղ խոստացել են իրականացնել բոլոր անհրաժեշտ ստուգումները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА