o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տղամարդը տաքսու վարորդի վստահությունը չարաշահելով վերցրել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել

05.10.2019 12:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Տղամարդը տաքսու վարորդի վստահությունը չարաշահելով վերցրել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել

Հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ տաքսու վարորդի վստահությունը չարաշահելով վերցրել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել։

Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան հեռացել է Հայաստանից․ «Ժողովուրդ»

Մեքենան ու այն հափշտակած անձին հայտնաբերելու միջոցառումներին միացան ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները, որոնք հաղորդումից երեք ժամ անց Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ այն հափշտակած 52-ամյա տղամարդուն։

Վերջինս բերման ենթարկվեց ոստիկանության Ամասիայի բաժին։ «Ռենոն» էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բաժնում պարզվեց, որ նախքան հայտնաբերումը տղամարդը մեքենայով վթարի է ենթարկվել։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА