o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուռուցքաբանականի միջադեպից հետո լրատվական դաշտում հայտնված դիմումով 400.000 դրամ պահանջող անձն ընտրողների ռեգիստրում չկա, հուսով եմ՝ հորինված կերպար չէ. ԵԲՀԱ նախագահ

05.10.2019 13:34 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ուռուցքաբանականի միջադեպից հետո լրատվական դաշտում հայտնված դիմումով 400.000 դրամ պահանջող անձն ընտրողների ռեգիստրում չկա, հուսով եմ՝ հորինված կերպար չէ. ԵԲՀԱ նախագահ

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն անդրադարձել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում տեղի ունեցած միջադեպին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուռուցքաբանական ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից ժամեր անց լրատվական դաշտում հայտնվեց մի դիմում (Հ)Ռիփսիմե Խուդաղուլյանից, որում նշվում էր, որ նրանք Գագիկ Համբարձումյանից 400.000 դրամ են հետ պահանջում: Նույն այդ դիմումը, սակայն անունները փակած, իր էջում տեղադրեց նաև նախարարը... Չեմ ուզում մտածել, որ դա սովորական կեղծիք է, բայց հաշվի առնելով նախարարի ստերի քանակը, ինչպես նաև դիմումատուի ազգանունի յուրօրինակ լինելը, ես որոշեցի ՀՀ-ում գրանցված ընտրողների ցանկում որոնել և գտնել այդ անձին... Այսպիսով՝ փաստում եմ, որ Հայաստանում, ընտրողների ցանկում գոյություն չունի Հռիփսիմե Խուդաղուլյան անուն ազգանունով մարդ...

Լիահույս եմ, որ այդ կինը հորինված կերպար չէ և սա ուղղակի թյուրիմացություն է... այլ պարագայում, այս հարցով արդեն պետք է զբաղվեն իրավապահները»:

«Կոնկրետ լափշա կախեց բոլորիս ականջներից». Մ. Խաչատրյանը՝ Ն. Փաշինյանի ելույթի մասին

Հիշեցնենք, որ Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում միջադեպ էր գրանցվել, ինչի հետևանքով նույն կենտրոնի վիրաբույժ, տնօրենի խորհրդական Վահագն Համբարձումյանը վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Իսկ Վահագն Համբարձումյանի հայրը՝ Գագիկ Համբարձումյանը, Tert.am-ի հետ զրույցում պատմել է մանրամասներ միջադեպի վերաբերյա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА