o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոնկոնգի ամենահարուստ մարդն ավելի քան 120 մլն դոլար կփոխանցի հակակառավարական ցույցերից տուժած կազմակերպություններին

05.10.2019 13:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հոնկոնգի ամենահարուստ մարդն ավելի քան 120 մլն դոլար կփոխանցի հակակառավարական ցույցերից տուժած կազմակերպություններին

Հոնկոնգի ամենահարուստ մարդը՝ Լի Կաշինը, որն 91 տարեկան է և բրիտանական Three բջջային ցանցի սեփականատերն է հանդիսանում, ավելի քան 120 միլիոն դոլար կփոխանցի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով տուժած կազմակերպություններին: Այս մասին տեղեկացնում է  dailymail.co.uk-ը:

«Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան

91-ամյա մեծահարուստի կարողությունը գնահատվում է 27,1 միլիարդ դոլար:

Միլիարդատերը հայտարարել է, որ մանր ու միջին բիզնեսը փոխհատուցում կստանա իր հիմնադրամից 1 մլրդ հոնկոնգյան դոլարի չափով, որը կբաշխվի կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ:

Forbes-ի տվյալներով՝ Լի Կաշինը Հոնկոնգի ամենահարուստ մարդն է, իսկ աշխարհի մեծահարուստների ցուցակում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը:

Հոնկոնգում ամառվանից շարունակվող ցույցերը մեծ հարված են հասցնում տնտեսությանը: Սեպտեմբեր ամսվա մանրածախ առևտրի ցուցանիշներն օգոստոսի համեմատ 11,5 տոկոս անկում են գրանցել:

Դեռևս անցյալ ամիս միլիարդատերը տեղի մամուլում դիմել էր ժողովրդին՝ կոչ անելով վերացնել բռնությունն ու բարկությունը փոխարինել սիրով:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

 

Картинки по запросу "Hong Kong's richest man Li Ka-shing, 91, who owns mobile network Three donates more than £100m to support local companies hurt by the city's unrest"

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА