o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պայծառատեսական շնորհ, որով Տիեզերքն օժտել է Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին

06.10.2019 11:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պայծառատեսական շնորհ, որով Տիեզերքն օժտել է Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին

Խոյ՝ ընտրում է ճիշտ տեղն ու հարմար ժամանակը

Ձեր գերունակությունները կայանում են տաղանդներ գտնելու կարողության մեջ։ Այսպես, նույնիսկ աննպատակ զբոսանքի ժամանակ դուք կարող եք ճշգրիտ կերպով ամբոխի մեջ գտնել այն կատարողին, ով այժմ մի քանի բարեկամների ու ընկերների ներկայությամբ հղկում է իր հմտությունները, բայց արդեն մի քանի տարի անց միլիոններ կվաստակի իր համերգների ժամանակ։

Կենդանակերպի 5 նշան, ովքեր թքած ունեն ձեր զգացմունքների վրա

Ցուլ՝ զգում է անտեսանելի սահմանները

Դուք կարողանում եք խուսափել անպետք լարվածությունից՝ երբեք չանցնելով յուրաքանչյուր մարդու կողմից սահմանվող ընդունելի վարքագծի անտեսանելի սահմանները։

Ցուլն անմիջապես նկատում է, երբ ինչ-որ մեկը փորձում է ճեղքել այլոց սահմանները, և նա անվախ է այդպիսի շփումների հակամարտության ժամանակ, որ օտարը չափազանց խորը չսողոսկի։

Երկվորյակներ՝ ընտրում են ճիշտ բառեր

Երկվորյակները շատ սերտ են կապված իրենց բոլոր 5 զգայարանների հետ, այնքան սերտ, որ 6-րդ զգայարանը նրանց պարզապես պետք չէ։ Երկվորյակները միշտ ընտրում են ամենաճիշտ բառերը։

Այսպես, ձեզ հավանաբար հաճախ են հարցնում. «Դու որտեղի՞ց գիտես»։ Բայց դուք որոշակի պատասխան չունեք։ Դուք պարզապես գիտեք, թե ինչ է պետք ասել։

Խեցգետին՝ վստահում է իր ներքին ձայնին

Պատճառը, ըստ որի՝ դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենալու, կայանում է նրանում, որ դուք ունակ եք որսալ այլոց զգացմունքները։

Եթե ձեզ թվում է, որ մարդն ի սկզբանե իրեն ագրեսիվ է պահում, ապա ձեր սեփական ագրեսիան նրա կողմից կդիտարկվի՝ որպես խիզախություն, թեպետ իրականում դա ձեր տելեպատիկ ունակությունների ուղիղ արտահայտությունն է։

Առյուծ՝ քարոզում է ժամանակի կուլտ

Դուք կյանքի ռիթմի հետ տելեպատիկ մակարդակում եք կապված։ Դուք հաստատ գիտեք, թե երբ պետք է հայտնվել հասարակության առաջ։ Եթե երեկույթի սկիզբը պլանավորված է 18։00-ին, բայց դուք չեք հասցնում այնտեղ գնալ 21:30, հյուրերն անմիջապես սկսում են ձանձրանալ։

Դուք հստակ գիտեք, թե երբ է պետք հայտնվել, երբ ինչ-որ բան անել և երբ ինչ-որ քայլ անել։

Կույս՝ զգում է հնարավորություններն ու սպառնալիքները

Ձեր՝ մինչև պաշտոնական հայտարարություն տարածելն ինֆորմացիային տիրապետելու գերունակությունը, ինչպես նաև ճշգրիտ կանխատեսումը ձևակերպելու կարողությունը ստեղծում են հանճարեղության տպավորություն։

Ձեր էքստրասենսորային տեսլականը, թե ինչպիսին կլինի այսօրվա անապատում կառուցված շենքը, ձեզ թույլ է տալիս ընտրել ճիշտ շրջանն ու ժամանակը, որոնք կատարելապես հարմար կլինեն ընտանիք ստեղծելու համար։

Կշեռքներ՝ ուրիշներին ավելի լավ են ճանաչում, քան իրենց

Ձեր ունակությունը կայանում է այլ մարդկանց լավ ճանաչելու, նրանց մոտիվները հասկանալու և մինչև նրանց քայլն անելն այդ քայլը կանխատեսելու մեջ։ Բայց դուք նաև թույլ կողմ ունեք, և դա հայելին է։

Դուք ձեզ բավականաչափ վատ գիտեք այն բանի համար, որ ճիշտ լույսի ներքո տեսնեք սեփական նվաճումները։ Բացի դրանից, ձեր կանխազգացումը թուլանում է, հենց որ դուք իրապես ինչ-որ մեկի հետ մտերմանում եք։

Կարիճ՝ տեսնում է նաև դիմակների միջով

Խորը կապվածության ձեր ծարավն ունի վառ արտահայտված ֆիզիկական արտահայտություն։ Վերբալ շփումը գրեթե միշտ ձեզ մոտ հարուցում է նյարդային վիճակ, քանի որ բառերը միայն խանգարում են կրքի ձեր փնտրտուքներին։ Կիրքը գտնելու և դրա ծաղկմանը նպաստելու կարողությունը հենց ձեր ուժն է։

Բացի դրանից, դուք միշտ հավանաբար կարող եք ասել՝ անկե՞ղծ է արդյոք մարդը ձեզ հետ հարաբերություններում։ Եվ խոսքը միայն ռոմանտիկ հարաբերությունների մասին չէ։

Աղեղնավոր՝ կանխատեսում է հաջողությունը

Կենդանակերպի ձեր նշանն օժտված է բնածին լավատեսությամբ, և դուք միշտ գիտեք, թե երբ է ձեր առջև լավ հնարավորություն հայտնվում։

Այն ժամանակ, երբ ուրիշ մարդիկ նայում են աղյուսակներին ու գրաֆիկներին ու խորհրդականներ են վարձում, դուք պարզապես գիտեք, թե որտեղ և երբ է անհրաժեշտ ռիսկի դիմել՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ՝ աշխատանքում։ Հաջողության հասնելու ձեր ցուցանիշներին կարելի է միայն նախանձել։

Այծեղջյուր՝ զգում է տեմպը

Այծեղջյուրները կյանքի տեմպը զգում են տելեպատիկ մակարդակում։ Երբ գալիս է փոփոխությունների ժամանակը, դուք սկսում եք փոխվել դեռ մինչ այն ժամանակը, երբ ինչ-որ տեղեկություններ կամ ակնարկներ կստանաք։

Դուք կատարելապես փոխում եք ձեր սովորական կյանքը դրա համար ամենահարմար ժամանակ և շարունակում եք կայուն կերպով առաջ ընթանալ հաջողության աստիճաններով։

Ջրհոս՝ կարդում է մտքերը

​​​​​​​«Ինչ կարող եմ ասել, եթե ոչ ամոթ եւ երիցս ամոթ, եթե անշուշտ ամոթ բառի իմաստը դեռ չեք մոռացել» (Տեսանյութ)

Բոլոր Ջրհոսների թաքնված տաղանդը ցանկալին ստանալու ունակությունն է։ Դուք կարող եք մարդկանց ինչ ասես խնդրել և միևնույն ժամանակ գիտեք, թե ինչ է ուզում ուրիշ մարդը։ Դա ձեզ թույլ է տալիս նրա պահանջմունքներն ու ցանկությունները ներկայացնել՝ որպես իրենց սեփականը։

Ձկներ՝ տեսնում են ընդհանուր պատկերը

Ձկներն ամենաուժեղ տելեպատներն են Կենդանակերպի բոլոր նշանների մեջ։ Դուք կարողանում եք տեսնել ընդհանուր պատկերը ու գիտեք, թե որտեղ են բացակայում ինչ-որ խճանկարներ։

Ֆանտաստիկան և մյուս բաները ձեզ համար իրական բաներ են, որոնց դուք կարող եք այցելել ձեր տեսիլքների միջոցով՝ այլ մարդկանց հասու դարձնելով բարձրագույն ճշմարտություններին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА