o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սամվել Ֆարմանյանի՝ մեղադրվող քույրը հեռացել է Հայաստանից . ՀՔԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ

05.10.2019 14:24 ՔՐԵԱԿԱՆ
Սամվել Ֆարմանյանի՝ մեղադրվող քույրը հեռացել է Հայաստանից . ՀՔԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Նախօրեին նախկին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել' նշելով, թե  մարզասրահի շոգեբաղնիքում իրեն որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձը հայտնել է' «...պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես Ձեզ ճանաչում եմ համալսարանից... Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու:...» :
Ս. Ֆարմանյանի հիշյալ գրառման առնչությամբ ՀՔԾ-ն հայտնել է, որ այն քննիչը, որի վարույթում գտնվում է Անահիտ Ֆարմանյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը, առհասարակ չի ճանաչում Սամվել Ֆարմանյանին և նրա հետ երբևիցե որևէ շփում չի ունեցել: Ինչ վերաբերում է քրեական գործի հանգամանքներին, ապա ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում նախաքննության կատարման ընթացքում Անահիտ Ֆարմանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա ՀՀ Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից դիպլոմների, դրանց միջուկների պատվիրման և տպագրման պատրվակով 2013-2016թթ ընթացքում հավաքագրել է 19.409.500 ՀՀ դրամ և խարդախությամբ հափշտակել այն: 2018 թվականի օգոստոսի 7-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այնուհետև ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորության վերաբերյալ դիմումների և յուրաքանչյուրի կողմից ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 500.000-ական դրամ գումար մուծելու հիման վրա՝ դատախազի որոշմամբ մեղադրյալ Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել և խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է Ա. Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումն այն մասին, որ Ա. Ֆարմանյանը 2019թ. օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 31-ը բացակայելու է Հայաստանի Հանրապետությունից՝ ամենամյա արձակուրդը Վրաստանում անցկացնելու նպատակով: Այնուհետև նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա. Ֆարմանյանը օրենքով սահմանված կարգով՝ ծանուցագրով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ 12.09.2019թ. պլանավորված քննչական գործողությանը մասնակցելու նպատակով, սակայն չի ներկայացել և չի իրազեկել չներկայանալու պատճառների վերաբերյալ: Քննիչի կողմից հեռախոսազանգով կապ է հաստատվել նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ, ով հայտնել է, որ Ա. Ֆարմանյանը մեկնել է ՀՀ-ից, իսկ վերադարձի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի: Համաձայն ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության գրության և ՍԷԿՏ համակարգի տվյալների՝ Ա. Ֆարմանյանը 15.08.2019թ.՝ ժամը 03:00-ին, ՀՀ Բավրայի սահմանային անցակետով հատել է ՀՀ սահմանը: 

ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր, մանրամասն հայտարարությամբ է հանդես եկել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА