o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խնդրում եմ` լռե՜ք, դադար առե՜ք...». Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

05.10.2019 15:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Խնդրում եմ` լռե՜ք, դադար առե՜ք...». Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

ՄԵՐ ՄՈՒՇԵՂԸ...
Սիրելիներ,
Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել... Մի պահ դադար առե՛ք... Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն և ընտանիք: Խնդրում եմ լռե՜ք, դադար առե՜ք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք մեր եղբորն ու զավակին: Մայր Հողն այսօր կրկին ճեղքվել է՝ Իր տաքուկ գրկում ընդունելու Իր որդուն... Երկինքը բացված է գրկելու Իր հերոս զավակին..
Մուշեղը՝ Տավուշեցի հինգերրորդ իմ զավակն է, այս անգամ Կողբ համայնքից, ում այսօր փառքով և պատվով, խոնարհ սրտով և աղոթքով պիտի հանձնենք հավիտենականությանը, ով իր կյանքը կնքեց իմ և ձեզ համար՝ իր արյունով ներկելով մեր հողը և մեր կյանքը: Գնաց խառնվելու մեր Հաղթանակած Հայրերի փաղանգին...
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի վկայությամբ՝ Մուշեղն այն տղաներից է, ով մեծացրել է մեր Հայրենիքի սահմաննները:
Հոգիդ Աստծո լույսերի մեջ հանգչի և Տիրոջ Հարությանն արժանանաս սիրելի եղբայր ու ընկեր, սիրելի Հայրենիքի ու Հավատքի պաշտպան...Պատի՜վը քեզ, իսկ քո չապրածի պատասխանատվությունը մեզ...
Խոնարհումով, արցունքով և աղոթքով
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի) 

Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА