o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսպանիայում թմրավաճառները փրկել են իրենց ձերբակալել փորձող, սակայն ջուրն ընկած ոստիկանների կյանքը

05.10.2019 14:36 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսպանիայում թմրավաճառները փրկել են իրենց ձերբակալել փորձող, սակայն ջուրն ընկած ոստիկանների կյանքը

Իսպանիայում թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցագործներն օգնության են հասել Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներին այն բանից հետո, երբ նրանց նավակները բախվել են և ոստիկանները հայտնվել են ջրում, գրում է Europa Press գործակալությունը:

Ֆրանսիայում ձերբակալել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ «ոգեշնչված» և նմանատիպ ահաբեկչություն ծրագրող անձի

Ոստիկանները Մալագայի ափերի մոտ հանցագործներին ձերբակալելու գործողություն են իրականացրել: Իրավապահ մարմինները սկսել են հետևել թմրանյութերի տեղափոխման համար կասկածվող 4 ենթադրյալ հանցագործների լաստանավին: Հետապնդումը, սակայն, բախումով է ավարտվել: Մեծ արագությամբ ընթացող լաստանավերի բախումից երեք ոստիկան ջրում է հայնտվել:

Ոստիկանական ուղղաթիռի անձնակազմը, որը նույնպես մանակցում էր գործողությանը, իրավիճակի վտանգավորությունը տեսնելով, բարձրախոսով հանցագործներին կոչ է արել օգնություն ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին:

 

Փրկված ոստիկանները ձերբակալել են իրենց փրկած հանցագործներին` լաստանավից հայտնաբերելով 3 տոննա հաշիշ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА