o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սարակապում ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղապետի եղբոր և դպրոցի տնօրենի միջև

05.10.2019 20:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Սարակապում ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղապետի եղբոր և դպրոցի տնօրենի միջև

Շիրակի մարզում հոկտեմբերի 4-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաններում Անի խոշորացված համայնքի Սարակապ գյուղի բնակիչ, 56-ամյա Վրույր Մկոյանը ոստիկանության Անիի բաժին է ահազանգել, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում իրենց գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել իր եւ համագյուղացիներ, 59-ամյա Տիգրան Ծառուկյանի, 48-ամյա Միսակ Ծառուկյանի եւ 17-ամյա Ռուբեն Ծառուկյանի միջեւ, որի ժամանակ Տ., Մ., Ռ., Ծառուկյանները իրեն ծեծի են ենթարկել:

Օսիպյանի եղբոր որդին 4 անգամ մարդա դանակահարել. բա ասում եք բանա փոխվել. տեսանյութ

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Անիի բաժին, որտեղ բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել: Այս հայտարարությունից ժամեր անց ոստիկանության Անիի բաժին է դիմել Տ. Ծառուկյանը եւ հայտնել, որ նույն օրը գյուղի սկզբնամասում վիճաբանության ժամանակ Վ. Մկոյանը մետաղյա ձողով հարվածել է իր գլխին, ինչի հետեւանքով իրեն վնասվածք է պատճառվել, իսկ քարով հարվածելու ժամանակ այն դիպել է իր KIA մակնիշի 88 NM 909 համարանիշի ավտոմեքենային: Նշված փաստով նույնպես հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Տ. Ծառուկյանին եւ Վ. Մկոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Ծառուկյանը Սարակապ գյուղի դպրոցի տնօրենն է, Ռ. Ծառուկյանը՝ նրա որդին, Տ. Ծառուկյանն էլ աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Անի խոշորացված համայնքի գազի գրասենյակում, իսկ Վ. Մկոյանի եղբայրը Սարակապի գյուղապետն է: Վ. Մկոյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը ստիպված է հարվածել, քանի որ Ծառուկյանները հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել ու երբ ինքը վայր է ընկել, ինքնապաշտպանության նպատակով դիմել է այդ քայլին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА