o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընդդիմադիր լրատվամիջոցի վրա հարձակված անձիք՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ. Լուսանկարներ

05.10.2019 20:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ընդդիմադիր լրատվամիջոցի վրա հարձակված անձիք՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ. Լուսանկարներ

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մի խումբ անձիք հարձակում են գործել ընդդիմադիր Hayeli.am կայքի և «Հայելի» մամուլի ակումբի վրա:

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել ու ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

Հարձակում գործած անձիք՝ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են: Նրանք մասնակցություն են ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիոգրյանի քարոզարշավներին:

2019թ.-ի մայիսին 25-ին նշված անձիք Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որից հետո քայլերթ են իրականացրել Երևանի փողոցներում:

Բացի այդ, Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը ակտիվորեն մասնակցել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատարանների մուտքերի մոտ անցկացված բողոքի գործողություններին՝ իրենց աջակցությունը հայտնելով իշխանություններին:

Ըստ «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի, լրատվամիջոցի դեմ իրականցված խուլգիանությունը կատարվել է ՀՀ իշխանությունների անմիջական հրահանգով:

Նշենք, որ Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է: Ուշագրավ է, որ լրատվամիջոցի դեմ հարձակում գործած անձիք  թեև հայտարերել են, թե իրենց արարքի պատճառը Ադրբեջանի նախագահի հայտարարության լուսաբանումն է կայքի կողմից, սակայն պաստառներ են տարել նաև ընդդեմ Հրայր Թովմասյանի՝ հայտարարելով, որ «Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանն, իրավունք չունի ընդհանրապես որևէ գործունեություն ծավալի Հայաստանում»:

Անժելա Թովմասյանը այս գործողությունը որակել է՝ որպես ճնշում իր ընտանիքի նկատմամբ: 168.am-ի հարցին՝ տեղի ունեցածը կապո՞ւմ է արդյոք Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը լինելու հանգամանքի հետ, Անժելա Թովմասյանը պատասխանել է. «Իհարկե՛, ասում էին, չէ՞՝ սանիկներից կվերջացնեն, կանցնեն ընտանիքի անդամերին»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА