o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերթական փողոցային արդարադատությունը իրականացվեց չորրորդ իշխանության հանդեպ. փաստաբան

05.10.2019 22:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հերթական փողոցային արդարադատությունը իրականացվեց չորրորդ իշխանության հանդեպ.  փաստաբան

ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանսկան ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ իր էջում գրում է

Երբ իրավապաշտպանները  կոնկրետ փաստերով բարձրաձայնում էին փողոցային արդարադատության անթույլատրելիության և դրա վտանգավոր հետևանքների մասին, չտրվեց ոչ իրավական,ոչ ոչ էլ քաղաքական գնահատական: Այսօր հերթական փողոցային արդարադատությունն իրականացվեց չորորդ իշխանության նկատմամբ:Եվ կարևոր չէ,թե դա Հայելի ակումբն է, թե հայկական ժամանակը կամ այլ լրատվամիջոց: Լավ է ուշ, քան՝ ուշացած:
    Պետք է տրվի միջադեպի ինչպես իրավական,այնպես էլ քաղաքական օբյեկտիվ գնահատականը,որպեսզի յուրաքանչյուր ոք իր գիտեցածով փողոցային արդարադատություն իրականացնելու անգամ մտադրություն չունենա:

Փաստաբանների հերթական հաղթանակը


 ՀԳ. Հետաքրքիր է, թե Հայրենիքի ու վարչապետի անունից հանդես եկող այս երիտասարդները արդյոք ծառայել են,որտեղ են եղել ապրիլյան պատերազմի օրերին,որտեղ են եղել օրեր առաջ տեղի ունեցած համազգային զինավարժություններին:Ակնկալում եմ,որ դրանց արարքի օբյեկտիվ գնահատականի բաղկացուցիչ  մաս պետք է կազմի պատկան մարմինների նաև այդ բացահայտումը:
  Հարկավոր է իմանալ.
 Արցախյան հերոսամարտի տարիներին,երբ պատերազմ էր,սով էր,ցուրտ էր,Հայաստանի քաղաքացին հարյուր դրամով հաց էր առնում,հարյուր դրամով էլ թերթ: Փաստում եմ,որ պատերազմի այդ տարիներին հաղթանակի բաղկացուցիչ մաս  են կազմել նաև,իրավամբ,հերոսացած Հայաստանյան լրատվամիջոցները:
Այսօր,երբ Հայաստանի կառավարության կողմից .ի հզորացում Երկրի առերևույթ ծրագրեր են իրականացնում, դրա իրագործման բաղկացուցիչ մաս են կազմում լրատվամիջոցները՝ լուսաբանելուց սկսած, քննադատելուց վերջացրած: 

Լևոն Բաղդասարյան www.levgroup.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА