o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն արձագանքել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրին

06.10.2019 16:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն արձագանքել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրին

ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի իշխանությունների հետ՝ Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի ռազմական գործողության նախապատրաստման ֆոնին անվտանգությունն ապահովելու համար։  Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, գրում է ukrinform.ua-ն:

Պուտինն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակը սուր է

«Այժմ մենք կենտրոնացած ենք Սիրիայի հյուսիսում՝ հյուսիս-արևելքում անվտանգության մեխանիզմի աշխատանքի ապահովման վրա»,- պատասխանել է Էսպերը հարցին, թե Վաշինգտոնը պլանավորում է դուրս բերել բոլոր զորքերը Սիրիայից այն ժամանակ, երբ Թուրքիան լայնածավալ ներխուժում կսկսի այդ երկիր:

«Ես երեկ երկար զրույց ունեցա իմ գործընկերոջ՝ Պարոն Աքարի հետ, և դա անմիջական քննարկման թեմա էր»,- հայտնել է Էսպերը և հավելել, որ զրույցի ընթացքում անվտանգության մեխանիզմներ մշակելու կոչ է արել:

Ինչ վերաբերում է ներկայիս փոխգործակցությանը, Պենտագոնի ղեկավարը հիշեցրել է Թուրքիայի հարավում ընդհանուր կենտրոնի գոյության մասին, ինչպես նաև օդային և ցամաքային պարեկությունների աշխատանքի ապահովումը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Եփրատ գետից արևելք ընկած տարածքում ռազմական գործողության նախապատրաստման ավարտի մասին, որից հետո Թուրքիան Սիրիայի սահմանին լրացուցիչ զորքեր և տեխնիկա էր տեղակայել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА