o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս «ջահելներին»

06.10.2019 12:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս «ջահելներին»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արջի ծառայություն մատուցողները բոլոր ժամանակներում մեծ վնաս են հասցրել:

Միայն մղձավանջային երազում է հնարավոր պատկերացնել, որ Նիկոլի իշխանության օրոք կարող է որևէ ոտնձգություն իրականացվել որևէ լրագրողի, լրատվամիջոցի, կամ որևէ խմբագրության նկատմամբ:

Կարգի հրավիրեք եւ կարգի հրավիրվեք, թողեք այս բռնապետական պաթոսը. Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

Իմ խորին համոզմամբ, անկախ որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ ունեցած դիրքորոշումից, անթույլատրելի է մամուլ նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ցանկացած ճնշում ու ոտնձգություն:

Սա ամոթ ու խայտառակություն է:

Այնպիսի տպավորություն է, որ ամեն մի «ջահել» կարող է իրեն իրավունք վերապահել իր արժեհամակարգին համապատասխան հարցեր լուծել:

Ազատությունը չի կարելի շփոթել սանձարձակության հետ:

Սանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս «ջահելներին»՝ այն հստակ համոզմամբ, որ այս մտայնության արմատավորումը վաղը կարող է պատուհաս դառնալ պետության համար՝ խաթարելով նրա հեղինակությունը…»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА