o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում տարեկան 29 մլն տոննա սննդամթերք վերածվում է թափոնի

06.10.2019 16:54 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Թուրքիայում տարեկան 29 մլն տոննա սննդամթերք վերածվում է թափոնի

Թուրքիայում յուրաքանչյուր տարի ստացվող շուրջ 49 մլն տոննա պտուղ –բանջարեղենի 25-40 տոկոսը թափվում է։ Այլ կերպ ասած՝ թափոնի է վերածվում 12 մլն տոննա պտուղ-բաջարեղեն, որի արժեքը կազմում է 25 մլրդ լիրա կամ 4․4 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

ԵՏՄ օրենսդրության ոտնահարում հայաստանյան պետական կառույցի «դաբրոյով»

Պետք է նշել, որ թափոնի վերածվող պտուղ բանջարեղենի քանակը ավելի քան 4 անգամ գերազանցում է տարեկան Թուրքիայից արտահանվող պտուղ –բանջարեղենի ծավալները։

Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր տարի այս երկրում թափոնի է վերածվում շուրջ 29 մլն տոննա սննդամթերք, որի միջին արժեքը կազմում է 214 մլրդ լիրա (շուրջ 37 մլրդ 876 մլն դոլար)։ Ընդ որում, Թուրքիայում օրական թափվում է 4․9 մլրդ հաց, ինչը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 1․7 մլրդ։

Այս երկրում խնայողաբար չեն օգտագործվում նաև ջրային պաշարները։ Հայտնի է, որ մեկ անձին օրական միջինում անհրաժեշտ է 25 լիտր ջուր։ Սակայն ժամանակակից կենցաղում որպես մեկ անձի կողմից օրական սպառվող ջրի միջին ցուցանիշ ընդունված է համարել 150 լիտրը։ Այնինչ, Թուրքիայում այդ ծավալը կազմում է միջինում օրական 217 լիտր։ Մինչդեռ երկրի քաղցրահամ ջրի պաշարներն անսպառ չեն, իսկ տարեկան տեղումների միջին ծավալը 643 խորանարդ կիլոմետր է, այն դեպքում, երբ համաշխարհային միջին ցուցանիշը 800 խորանարդ կիլոմետր է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА