o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայելի»-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրգործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան

06.10.2019 16:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Հայելի»-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրգործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան

Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունը՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած միջադեպի մասին

Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գործով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածը սահմանում է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ երեկ 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА