o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պորտուգալիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

06.10.2019 18:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պորտուգալիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

Պորտուգալիայում հոկտեմբերի 6-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ակնկալվում է, որ գործող վարչապետ Անտոնիո Կոստան կմնա իշխանության գլխին:

Մարին լե Պենը մտադիր է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

Եթե հարցումների արդյունքները ճիշտ լինեն, սոցիալիստների առաջնորդ վարչապետ Կոստան ընտրություններում կհաղթի 36.5-38.8 տոկոս ձայներով, սակայն ստիպված կլինի պայմանավորվել այլ կուսակցությունների հետ մեծամասնություն ձևավորելու համար:

Երբ սոցիալիստներն իշխանության էին եկել 2015-ին, Կոստան ստացել էր երկու ձախական, «եվրոսկեպտիկ» կուսակցությունների, Ձախ դաշինքի և կոմունիստների խորհրդարանական աջակցությունը:

Ակնկալվում է, որ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները, որոնք հարցումների արդյունքում ստացել են 30 տոկոսից ավելի քիչ ձայն, կկորցնեն իրենց տեղերը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА