o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոակին Ֆենիքսը խոստովանել է, որ Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմի համար գրեթե 24 կիլոգրամի կորուստը ազդել է իր հոգեկան առողջության վրա

06.10.2019 21:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խոակին Ֆենիքսը խոստովանել է, որ Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմի համար գրեթե 24 կիլոգրամի կորուստը ազդել է իր հոգեկան առողջության վրա

Հոլիվուդյան դերասան Խոակին Ֆենիքսը խոստովանել է, որ Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմում գլխավոր դերում հանդես գալու համար գրեթե 24 կիլոգրամ է կորցրել, ինչն ազդել է իր հոգեկան առողջության վրա, գրում է Insider-ը:

Facebook-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տվյալներ կհավաքի օգտատերերի տեղաշարժի մասին և դրանք կփոխանցի ԱՄՆ իշխանություններին. Politico

«Ինչպես պարզվեց, այն (ծայրահեղ քաշի կորուստը-Tert.am) ազդում է հոգեբանության վրա, և դա մարդուն կարող է խելագարության հասցնել»,- ասել է դերասանը:

Ֆենիքսը նաև խոստովանել է, որ քաշի կորստի շրջանում հրաժարվել է մասնակցել հասարակական միջոցառումներին և շփվել մարդկանց հետ, ինչպես նաև սկսել է ավելի հաճախ մտածել սննդի մասին:

Դերասանի խոսքով՝ հոգնածությունը, ուշադրության կենտրոնացման դժվարությունները և ֆիզիկական ակտիվության կորուստը, որոնք առկա էին իր մոտ, քաշի կորստի կողմնակի բարդություններն էին:

Աղբյուրի փորձագետը նշում է, որ այս բոլոր ախտանշանները լուրջ, նույնիսկ կյանքի համար վտանգավոր սննդային վարքագծի խանգարման նշաններ են: Նրա խոսքով՝ 24 կիլոգրամի կորուստը պետք է մի քանի ամիսների փոխարեն տևեր առնվազն մեկ տարի:

Հիշեցնենք, որ Ջոկերի մասին պատմող նոր ֆիլմը Վենետիկի ամենամյա կինոփառատոնում արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:

Արարողության ընթացքում ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը շնորհակալություն էր հայտնել Ֆենիքսին՝ ֆիլմին բերած հաջողության համար, որն իր հետ բեմ էր բարձրացել՝ «Ոսկե առյուծը» ստանալու։

«Բոլորին է հայտնի, որ ֆիլմը համատեղ ջանքերի արտադրանք է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ նկարահանող խմբին և դերասաններին։ Բայց այս ֆիլմը չէր լինի առանց Խոակին Ֆենիքսի» ,- հայտնել էր Ֆիլիպսը։

Картинки по запросу Joaquin Phoenix said his 52-pound weight loss for 'Joker' made him 'go mad' and may have given him a disorder

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА