o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել և ցուցմունք տվել

07.10.2019 11:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել և ցուցմունք տվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ցուցմունք է տվել։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով դատավորը տուժող է ճանաչվել և ցուցմունք տվել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Նաիրա Հարությունյանը։

​​​​​​​«Գնդակահարեք» ՍԴ դատավորներին. Նաիրա Զոհրաբյան

Աննա Դանիբեկյանը, նշենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն է։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ի գիշերը երկու երիտասարդներ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի աջակից խմբի անդամներ են, հետապնդել էին Աննա Դանիբեկյանին։ 

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Դատավորին հետապնդող երկու երիտասարդները՝ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА