o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ–ն Հայաստանում հանցավոր նոր խումբ է բացահայտել. գլխավոր դերակատարը 23–ամյա աղջիկ է

07.10.2019 12:19 ՔՐԵԱԿԱՆ
ԱԱԾ–ն Հայաստանում հանցավոր նոր խումբ է բացահայտել. գլխավոր դերակատարը 23–ամյա աղջիկ է

ԱԱԾ–ն թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել։ Այս մասին Iravunk.com–ին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

ԱԱԾ աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:

Հայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար. «Փաստինֆո»

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը, ասեղնագործ ժանյակի  կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ (մառլյայատիպ) ներծծված  առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով, փորձել է փոստային առաքանու միջոցով ուղարկել  Ավստրալիա, որտեղ հասցեատերը չորացած կտորների վրայից քերման եղանակով հեռացնելու էր թմրամիջոցը:

Մաքսանենգության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝  փոստային առաքանիում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Քրեական գործի շրջանակներում քաղաքացու բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել  է շուրջ 25 կգ քաշով վարագույր՝ քաթանե աստառն ամբողջությամբ ներծծված «ափիոն» տեսակի թմրամիջոցի հումքով: Բացի այդ, նշված կտորը լրացուցիչ մշակվել է սուրճի լուծույթով` թմրամիջոցի հայտնաբերումը բացառելու նպատակով: Թմրամիջոցի նշված խմբաքանակը ևս փոստային առաքանիով պետք է ուղարկվեր Ավստրալիա:

Խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Անձը ձերբակալվել է:

Գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ՝ անդրազգային հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА