o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորաշենի համայնքապետը դատի կտա Արարատի մարզպետին

07.10.2019 16:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նորաշենի համայնքապետը դատի կտա Արարատի մարզպետին

Արարատի մարզի Նորաշեն համայնքում վիճակն շարունակում է լարված մնալ։ Օրեր առաջ Iravunk.com-ը գրել էր, որ մարզպետի հանձնարարությամբ Արտաշատի ոստիկանության ներկայությամբ, տարածքի ԱԻՆ ծառայությունը ջարդել էր գյուղապետարանի մուտքի, միջանցքի եւ գյուղապետի սենյակի դռները, որպեսզի ներս մտնեն եւ աթոռին նստացնեն նոր գյուղապետին, որն ընդամենը ԺՊ է: Այսօր Նորաշենցիները նախկին գյուղապետի հետ եկել էին կառավարության շենք, որպեսզի հանդիպեն  տարածքային կառավարման նախարար Պապիկյանի հետ: Այս առիթով iravunk.com-ը զրուցեց Նորաշենի համայնքապետ ՝ Նորայր Գրիգորյանի հետ կատրվող իրադարձությունների մասին։

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արարատի մարզի Արարատ քաղաքում

- Պրն Գրիգորյան, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, դիմել եք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, նախարար Սուրեն Պապիկյանին սկանդալային հարցին լուծում տալու համար։ Ի՞նչ արդյունք ունեցաք: 

-Նախարարն ինձ շատ լավ ընդունեց, մոտավորապես 10 րոպե ունեցած զրույցից հետո, եկանք այն համոզմունքին, որ հնարավորինս խաղաղ պայմաններում պետք է գնանք ընտրությունների։ Ընտրությունը հավանաբար կլինի տարեվերջին՝ դեկտեմբերին։

- Մարզպետի քմահաճույքի համաձայն դուք այլևս չեք կարող աշխատել: Ուստի նշանակվեց ԺՊ, ինչից հետո Արտաշատի տարածքի ԱԻՆ աշխատակիցները ներխուժեցին գյուղապետարան, ջարդեցին մուտքի դուռը, բարձրանալով վերեւ ջարդեցին նաև միջանցքի դուռը, մտնելով ներս ջարդեցին նաև գյուղապետի սենյակի դուռըՙ առանց դատարանի սանկցիայի: Մինչդեռ պարտավոր էին տեղեկացնել ձեզ այդ մասին։ Ի՞նչ կասեք այս առումով:

- Այդ ամենը ցանկալի էր, ինչ խոսք ։ Չէ՞ որ բնակչության մի մասնիկն էլ ես եմ։ Պետք է բանը չհասներ նրան, որ ջարդելով, փշրելով հարցեր լուծվեր, ես դրա կողմնակիցը չեմ։ Ես դա գնահատում եմ սխալ։

- Հայտնի է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ձեզ չի սատարում, ավելինՙ դեմ է ձեր աշխատելաոճին, ինչպե՞ս կգնահատեք այս ամենը։

- Արդեն մի քանի օր է մարզպետին չեմ չեմ հանդիպել, ըստ իս, նրա դիրքորոշումը նույնն է։

- Իսկ դեկտեմբերին սպասվող ընտրությանը կրկին ձայների մեծամասնությունը ձե՞րը կլինի: 

- Ժողովուրդն է որոշում, ինչպես կվորոշի ժողովուրդը, այնպես էլ թող լինի։

- Չ՞եք պատրաստվում մարզպետին դատի տալ նման վերաբերմունքի, միջամտության համար: 

- Այո՛ պատրասվում է դատի տալ, որ առանց ինձ տեղյակ պահելու ներխուժեցին գյուղապետարան։ Մարզպետը թե՛ ինձ,թե՛ համագյուղացիներին հայտարարել է,, որ կայացել է համայնքի նիստ, ինչի արդյունքում ՝ավագանու 5 անդամների միաձայն որոշման արդյունքում իմ լիազորությունները վայր են դրել անվստահություն հայտնելով ինձ։ Բայց ինձ հասած լուրերի համաձայն 5-ի փոխարեն եղել են ՝ չորսը , այն ինչ հանդես են եկել 5-ի անունից: 5-րդ անձը, ավագանի Մինասյան Վահագը հրաժարվում է ասելով, որ ինքը չի մասնակցել ավագանու նիստին։ Նշեմ, որ այդ օրերին արձակուրդի մեջ եմ եղել, մինչև հիմա էլ արձակուրդում եմ գտնում, սա օրենքի խախտում է պարզապես։

- Ի վերջո, ըստ ձեզ, կոնկրետ ի՞նչն էր նման իրադարձության պատճառը:

- Լարվածությունը պայմանավորված էր մարզպետի անօրինական որոշմամբ և համագյուղացիների մի ստվար զանգված դեմ էր համայնքապետի ԺՊ-ին։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА