o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փորձ է արվում ամեն ձեւով լռեցնել մամուլին. Մեկնարկել է ԱԺ պատգամավորն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրող Ի. Ազարյանի դեմ դատակական նիստը

07.10.2019 18:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Փորձ է արվում ամեն ձեւով լռեցնել մամուլին. Մեկնարկել է ԱԺ պատգամավորն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրող Ի. Ազարյանի դեմ դատակական նիստը

«Իրավունքն» անդրադարձել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այս տարվա ընթացքում 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Հայցադիմումներից մեկը ներկայացվել է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրող Իլոնա Ազարյանի դեմ:

​​​​​​​​​​​​​​«Իրավունք» թերթը շնորհավորում է «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերությանը

Նկատենք, որ վերը նշված բոլոր լրատվամիջոցների դեմ պատգամավորը նույն պահանջն է ներկայացրել՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցում:

Այսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Ստեփանյանի նախագահությամբ  մեկնարկել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրող Իլոնա Ազարյանի դեմ դատակական նիստը:

Հիշեցնենք` դատական հայցի հիմքում «Իրավունք» թերթի՝ մայիսի 14–ին հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով»։ Հայցվոր կողմը վիրավորանք եւ զրպարտություն է համարում հոդվածում տեղ գտած ամբողջ տեղեկությունը եւ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում մինչեւ 1 մլն դրամ գումար է պահանջում։

Նախնական դատական նիստին ներկայացել էին «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրող Իլոնա Ազարյանի շահերի ներկայացուցիչ,մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր Լեւոն Բաղդասարյանը եւ հայցվոր կողմի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նկատենք, որ հայցվորի ներկայացուցիչը, ով ըստ էության, պետք է ներկայացներ հայցի առարկան եւ հիմնավորումները դատական նիստերի դահլիճում կատարել է նախ քաղաքական հայտարարություն.«Հայցվորի ներկայացուցիչը, ըստ էության քաղաքական հայտարարություն արեց, մասնավորապես նշելով, որ նախկին իշխանություններին ծախված «Իրավունք» թերթը վիրավորական հոդված է տպագրել հեղափոխություն իրականացրած անձնավորության  դեմ: Նշելով, որ այդ անձնավորությունը ժամանակին եղել է «Ելք» դաշինքի շտաբբի պետը եւ այլն»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով դատական նիստի մանրամասներին, ասաց Լեւոն Բաղդասարյանը:

Նկատենք, սակայն, պարոն Բաղդասարյանը տվել է շատ կոշտ եւ դիպուկ պատասխան` հիշեցնելով, որ «Իրավունք» թերթը 90-ականներից սկսած առաջին անկախ թերթն է, որի 30-ամյակը նշվելու է օրերս: Ընդգծելով, որ այդ տարիներին, երբ պատերազմ էր, սով, ցուրտ` ժողովուրդը 100 դրամ տալիս էր հացին, իսկ մյուս 100 դրամը`  տալիս էր «Իրավունք» թերթ գնելու համար, որպեսզի կարողանար ամբողջական եւ օբյեկտիվ տեղեկատվությունը ստանա երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Պարոն Բաղդասարյանը նշել է նաեւ, որ «Իրավունքը» ազգային արժեքների պահապան այն եզակի թերթերից է, որը բազմիցս ենթարկվել է տարբեր հալածանքների` ընդհուպ փորձել են խմբագրությունը փակել:

Վերոհիշյալ հայտարարությունից հետո Լեւոն Բաղդասարյանը անդրադարձավ իրավական առարակություններին, մասնավորապես նշելով.

- Միտում եմ տեսնում, որ փորձ է արվում ամեն ձեւով լռեցնել մամուլին եւ դա է պատճառը, որ «Իրավունք» թերթին ներգրավվել են, որպես պատասխանող այն դեպքում, երբ օրենսդիրը պարտադիր պայմանն է դիտում, որ երբ կա հոդվածագրի ստորագրություն` տվյալ լրատվամիջոցը չի կարող ներգրավվել, որպես պատասխանող:

Իլոնա Ազարյանի մասով եւս հայցադիմումը իրավազուրկ է հետեւյալ պատճառաբանությամբ` վերջինս այդ հոդվածը գրելիս գրել է. «ըստ շրջանառվող լուրերի», եւ նշել է, թե ինչ է շրջանառվել է: Ապա, որպես պրոֆեսիոնալ լրագրող փորձել է նաեւ Հայկ Սարգսյանից ստանալ այդ շրջանառվող լուրերի պատասխանը: Եվ Հայկ Սարգսյանի հետ հարցազրույցներից մեկի ընթացքում հնչեցրել է այդ հարցը, եւ երբ տվյալ անձնավորությունը պատասխանել է, որ դա իրականությանը չի համապատասխանում` լրագրողը բառացիորեն ներառել այդ պատասխանը «Իրավունք» թերթի հաջորդ համապատասխան հոդվածում: Եվ նման պայմաններում իրավազուրկ եմ համարում դատարան մտնելը հերքման պահանջով:

Վերջում պարոն Բաղդասարյանը հղում անելով ՄԻԵԴ նախադեպային որոշումներին հավելել է, որ լրագրողը իր պարտավորությունները կատարել է պատշաճ, օրենքով սահմանված կարգով եւ, որ հայցը ենթակա է մերժմամ:

Նշենք նաեւ, որ դատական նիստի ավարտին դատավորի կողմից առաջարկություն արվել, որ եթե հնարավոր է գործը լուծվի հաշտության համաձայնությամբ: Երկու կողմի ներկայացուցիչներն էլ առարկություն չարեցին: Դետալային քննարկման հետ կապված դատարանը ժամանակ տվեց երկու կողմերին, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА