o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանը, հնարավոր է, վիրահատվի

07.10.2019 19:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ռոբերտ Քոչարյանը, հնարավոր է, վիրահատվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է, վիրահատվի, այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի», - ասաց նա։

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Ռ. Քոչարյանի մոտ առանձնապես լուրջ խնդիրներ չկան։

«Կարծում եմ՝ վիրահատությունից հետո հաշված օրերի ընթացքում նախագահի առողջությունը լիովին կվերականգնվի», - ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։ 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երկու անգամ բուժզննություն է անցել. առաջինը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին, երկրորդը՝ հոկտեմբերի 3-ին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА