o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրբելյանն ընդդեմ Ղարիբյանի դատական հայցի վճիռը կհրապարակվի վաղը

07.10.2019 23:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օրբելյանն ընդդեմ Ղարիբյանի դատական հայցի վճիռը կհրապարակվի վաղը

Այս տարվա մայիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի: Կ. Օրբելյանը դատարան էր դիմել միանգամից երկու հայցով, մեկը` վարչական, մյուսը` Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Հոկտեմբերի 3-ին սակայն, պետք է կայանար Ընդհանուր իրավասության դատարան դիմած հայցի վճիռը, բայց անհայտ պատճառներով այն հետաձգվել է եւ կկայանա այսօր` հոկտեմբերի 8-ին: «Իրավունքի» հետ զրույցում փաստաբան ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ասաց, որ պատճառը տեխնիկական խնդիրն էր:

«Քանի ուշ չէ, լսեք գեներալ Վանեցյանին». Ա. Կոչուբաեւ

- Դատարան ներկայացված փաստաթղթերի մեջ մեր կողմից վրիպակ կար` անճշտություն, ներկայացված փաստաթղթերում մի տեղում այլ ամսաթիվ էր նշված եղել, մյուսում` այլ: Դատարանը այդ առթիվ կրկին նիստ հրավիրեց, որպեսզի պարզաբանի, թե որ ամսաթիվն է համարվում ճիշտ: Այսօր արդեն կհրապարակվի վճիռը:

- Պարոն Մարտիրոսյան, կմանրամասնե՞ք, թե երկու տարբեր հայցերն ինչ պահանջներով են:

- Ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայտադիմումը մի քանի պահանջ է ներառում` արդեն նախկին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը անվավեր ճանաչելը, այն հրամանը, որով պարոն Օրբելյանը աշխատանքից ազատվել էր: Ինչպես նաեւ պարապուրդի գումարի վճարումը եւ բնականաբար աշխատանքի վերականգնելը` թատրոնի տնօրենի պաշտոնում: Սա քաղաքացիական գործով մեր պահանջն է, իսկ վարչական գործով ներկայացված պահանջը վերաբերում է վարչապետի որոշումը անվավեր ճանաչելուն: Այն որոշումն է, որով տիկին Ղարիբյանը, այս տարվա հունվարին նշանակվել էր մշակույթի նախարարի պարտականությունները կատարող եւ արդեն, որպես վարչապետի որոշման անվավերության հետեւանք, կրկին անվավեր ճանաչել տիկին Ղարիբյանի հրամանը` Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը դուստր են ունեցել

- Դատական գործընթացների ժամանակ նախարարությունը` որպես պատասխանող կողմ, ի՞նչ պատրաստվածությամբ էր ներկայանում, ի՞նչ հիմնավոր հակափաստակներ էին ներկայացնում:

- Նախարարության հակափաստարկները, ըստ էության, նույնն են, ինչ Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո, մինչ մեր դատարան դիմելը, նախարարությունը բանավոր ու գրավոր նույն հիմքերն էր ներկայացնում: Նախարարության այդ տեսակետը, այս ամբողջ ժամանակահատվածում, ըստ էության չի փոխվել, եւ դատարանում իրենք նույնը կրկնում են: Օրինակ` նշում են հայերենին չտիրապետելու մասին խնդիրը, որ Օրբելյանը զբաղեցնում է միաժամանակ երկու պաշտոն, իսկ նախարարության կարծիքով տնօրենը չի կարող համատեղել ե՛ւ տնօրենի, ե՛ւ գեղարվեստական  ղեկավարի պաշտոնները: Եւ 3-րդն էլ` իրենք վիճարկում են պարոն Օրբելյանի նշանակման, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի 2017 թվականի օգոստոսի 3-ի հրամանը: Նշում են, որ այդ հրամանի ուժի մեջ մտնելու հետ կապված խնդիրներ են եղել: Մենք իրենց այդ 3 փաստարկների դեմ ունենք առանձին-առանձին հակափաստարկներ, ընդ որում, յուրաքանչյուրի հետ մի քանի հակափաստարկ, որոնք դատարան ենք ներկայացրել ու մանրամասն շարադրել ենք հիմնավորումը: Ըստ էության, դրանց վերաբերյալ նախարարությունից որեւէ հակափաստարկ չենք ստացել, եւ դատարավորության ընթացքում այդպես էլ այլ հակափաստարկներ նախարարության կողմից չստացանք: Եթե նույնիսկ մի պահ ընդունենք որ ճիշտ չի եղել Օրբելյանի նշանակումը եւ օրենքի խախտմամբ է նշանակվել, բայց չէ որ օրենքի խախտումը եղել է ոչ թե պարոն Օրբելյանի, այլ` հենց գործատուի` նախարարության կողմից: Այս դեպքում պարոն Օրբելյանն այստեղ նաեւ պահանջներ պետք է ձեռք բերի, թե ինչու եք ինձ սխալ նշանակել, այդ հարցին դեռ չենք անդրադառնում, որովհետեւ այն իր հետ բերելու է նյութական պահանջներ: Կարծես թե այս` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2017 թվականի մշակույթի նախարարության իրավահաջորդը չլինի, դա խոսում է նախարարության սխալի մասին:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА