o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի Եղվարդի խճուղու Ձոր 1 թաղամասի մուտքի մոտ առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում տեղադրվել է արագաչափ սարք

08.10.2019 17:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի Եղվարդի խճուղու Ձոր 1 թաղամասի մուտքի մոտ առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում տեղադրվել է արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Եղվարդի խճուղու Ձոր 1 բնակելի թաղամասի մուտքի մոտ առկա չկարգավորվող հետիոտնային անցման ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք:

Մխիթար Հայրապետյանը քիչ առաջ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հոկտեմբերի 14-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА