o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չի՛ լինելու, որ համ մեզ վրա հարձակվեն, համ էլ փորձեն որպես մեղադրյալ ներգրավել» (Տեսանյութ)

08.10.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Չի՛ լինելու, որ համ մեզ վրա հարձակվեն, համ էլ փորձեն որպես մեղադրյալ ներգրավել» (Տեսանյութ)

Սպիտակ քաղաքի քննչական բաժնից Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ տեղեկացրել են, որ Սպիտակում տեղի ունեցած միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել, եւ Կամք-ականներն այսօր հրավիրված են Ոստիկանության Լոռու մարզի Սպիտակի վարչություն: Ըստ Վ. Չախալյանի` սա լրիվ կանխատեսելի էր իրենց համար: Իսկ թե ինչ միջադեպ է տեղի ունեցել, եւ ո՞ւմ դեմ է քրեական գործ հարուցվել, «Իրավունքը» մանրամասներ պարզեց հենց Վ. Չախալյանից:

Մեր երկրի գլխավոր սպառնալիքները քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը չեն. Գեւորգ Պետրոսյան

- Դեռեւս մեկ-երկու ամիս առաջ Սպիտակ քաղաքում հարձակում էր տեղի ունեցել մեզ վրա: Հենց առաջին օրը, երբ գնացինք Սպիտակ` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաք իրականացնելու, մի 10-12 անհասկանալի դեմքեր, հարձակվեցին մեզ վրա: Փառք Աստծո, առաջին օրը միջադեպ տեղի չունեցավ եւ բանը չհասավ ծեծկռտուքի: Իրենց պահանջն էր, որ չպետք է սեղան դնենք եւ ստորագրահավաք իրականացնենք: Ասում էին, որ դուք ոչ թե Ստամբուլյան կոնվենցիայի դեմ եք ստորագրահավաք իրականացնում, այլ անձերի համար, փորձեցինք բացատրել` մտածելով, որ հասարակության մոլորյալ անդամներ են, քանի որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ցանկացող կողմը, հիմնականում փաստարկներ չունենալով, փորձում է մեր ստորագրահավաքը տանել անձերի դաշտ: Մայրաքաղաքում իրենց մոտ չի ստացվում, փորձում են մարզերում մարդկանց ապակողմնորոշել, թե մենք այլ բանի համար ենք ստորագրահավաք իրականացնում: Ինչեւէ, բացատրեցինք եւ, անշուշտ, մեր սեղանը դրեցինք, ստորագրությունները սկսեցինք հավաքել, այդ օրն այդպես անցավ: Բայց հաջորդ օրը ստորագրահավաքի կեսից նորից մի 12 հոգի մոտեցան եւ սկսեցին ստորագրություն իրականացնողներին ռեպլիկներ նետել, 10-20 րոպե հիմնականում համբերել ենք եւ ուղղակի խնդրել չխանգարել մեր աշխատանքը, որից հետո անցել են անձնական վիրավորանքների: Ես ստիպված եղա մի քիչ չոր պատասխանել, փորձեցի տեսախցիկով նկարահանել, թե ինչ է տեղի ունենում, որովհետեւ հասկացա, որ եկել են կռվելու, քանի որ վիրավորանքներն արդեն չափ ու սահմանն անցան: Նորություն չէ, որ գալիս են, հրահրում են, որ ծեծ ուտեն, գնան բողոքեն: Եվ տեսախցիկը հանելու ժամանակ էլ նորից ռեպլիկներ արեցին, ընդ որում` ավելի վիրավորականՄի խոսքով` սկսվեց կռիվ, հարձակվեցին մեզ վրա, քաշքշոց եղավ, ու գնացել են, դիմել են ոստիկանություն, բողոք են ներկայացրել: Քննիչ Արգիշտի Տոնոյանը տեղեկացրեց, որ քրեական  գործ է հարուցված մեզ վրա, եւ մենք հրավիրված ենք հարցաքննության:

Նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք․ «Փաստ»

Այսինքն` քրեական գործ է հարուցված ոչ թե սադրիչների, այլ ստորագրահավաքն իրականացնողների՞ դեմ:

Այո: Անշուշտ, չեմ ուզենա որեւիցե մեկի դատվելը, իրենք անկախ ամեն ինչից, որ սադրիչ են, զոհ են, մեղկ են, բայց եթե այդ դաշտ են տանելու, ուրեմն` ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացահայտվի նրանց վճարողը, սադրանքը կազմակերպողը, նրանց ուղղորդողը: Չի՛ լինելու« որ համ մեզ վրա հարձակվեն, համ էլ փորձեն որպես մեղադրյալ ներգրավել:

«Նժդեհը երբեւէ չի գործել հակասովետական եւ հակառուսական դաշտում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА