o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արսեն Թորոսյանը Փաշինյանի կառավարության խայտառակությունն է» (Տեսանյութ)

08.10.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Արսեն Թորոսյանը Փաշինյանի կառավարության խայտառակությունն է» (Տեսանյութ)

Առողջապահության նախարարության դիմաց «Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպությունն այսօր բողոքի ակցիա էր իրականացնում` մանկական եւ մայրական մահացության դեպքերի մասով ՀՀ առողջապահության նախարարության քար լռության դեմ: Ակցիային էին միացել նաեւ Ռեֆորմիստերի կուսակցության եւ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները: Նրանք մանկական չհագած կոշիկներ դրեցին նախարարություն տանող աստիճանների վրա, մոմեր վառեցին: Ակցիայի մասին մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց նեյրովիրաբույժ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Մոսկովյան դեբյուտից հետո 11-ամյա ջութակահարը մենահամերգով հանդես կգա Երեւանում (տեսանյութ)

- Սրանք այն մանկական կոշիկներն են, որոնք երեխաները պետք է հագնեին, բայց դրանք այդպես էլ մնացին չհագած, որովհետեւ տեղի են ունենում դժբախտություններ, եւ որպեսզի մեր երկրում այլեւս տեղի չունենան նման դեպքեր, պետք է բարձրաձայնենք խնդիրները: Պետք է հասկանանք, թե ինչու են մեր փոքրիկները մահանում, եւ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ մահվան դեպքերը բացառվեն: Կոչ եմ անում, որպեսզի ազգովի այս խնդրին անդրադառնանք, սա մեր ազգային ողբերգությունն է: Մենք այն ազգը չենք, որ ասենք` լավ, ոչինչ, 10-րդ երեխան կունենանք, ցավոք սրտի, մենք այսօր հազիվ մեկ-երկու երեխա ենք լույս աշխարհ բերում: Այս չհագած փոքրիկ կոշիկները չեն վաճառվում, գնում են բողոքի ձայնը բարձրացնելու: Ընդ որում` ոչ միայն մահացության դեպքերն են անհրաժեշտ բարձրաձայնել եւ լսելի դարձնել, այլ նաեւ բոլոր այն դեպքերը, երբ հետպատվաստումային օրերին երեխաները հայտնվում են հիվանդանոցում: Չի՛ կարելի հենց այնպես, առանց հետազոտություններ կատարելու, պարզապես ինչ-որ արդյունքներ ցույց տալու համար հայտարարել, որ պատվաստումն այստեղ դեր չուներ: Այո՛, ես հանրությանը կոչ եմ անում, որպեսզի ազգային օրացույցով պատվաստումները ստանան երեխաները, բայց ես նաեւ կոչ եմ անում` պահանջե՛ք, որպեզի ձեր երեխաներին լիարժեք հետազոտեն մինչեւ պատվաստում անելը:

«Կամքը» մեկ տարեկան է

Հավելենք, որ ակցիայի ժամանակ մոտեցավ նաեւ մի կին, որը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ մեղադրանքներ հնչեցրեց, ապա նաեւ շեշտեց. «Արսեն Թորոսյանը Փաշինյանի կառավարության խայտառակությունն է: Ամո՛թ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА