o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

37 ԹՎԱԿԱՆԻ ՈՃՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

08.10.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
37 ԹՎԱԿԱՆԻ ՈՃՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

«Իրավունքն» անդրադարձել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այս տարվա ընթացքում 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Հայցադիմումներից մեկը ներկայացվել է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի դեմ: Նկատենք, որ վերը նշված բոլոր լրատվամիջոցների դեմ պատգամավորը նույն պահանջն է ներկայացրել` զրպարտության եւ վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը եւ բարի համբավին հասցված վնասի հատուցում:

«Բաբայանի ձերբակալությունն ինձ համար շոկային էր». «Իմ քայլի» պատգամավոր

Երկուշաբթի Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Ստեփանյանի նախագահությամբ  մեկնարկել է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի դեմ դատական նիստը: Հիշեցնենք` դատական հայցի հիմքում «Իրավունք» թերթի` մայիսի 14-ին հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ «Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով»: Հայցվոր կողմը վիրավորանք եւ զրպարտություն է համարում հոդվածում տեղ գտած ամբողջ տեղեկությունը եւ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում մինչեւ 1 մլն դրամ գումար է պահանջում: Նախնական դատական նիստին ներկայացել էին «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ լրագրող Իլոնա Ազարյանի շահերի ներկայացուցիչ, մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր Լեւոն Բաղդասարյանը եւ հայցվոր կողմի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նկատենք, որ հայցվորի ներկայացուցիչը, ով ըստ էության, պետք է ներկայացներ հայցի առարկան եւ հիմնավորումները, դատական նիստերի դահլիճում կատարել է նախ քաղաքական հայտարարություն. «Հայցվորի ներկայացուցիչը, ըստ էության, քաղաքական հայտարարություն արեց, մասնավորապես նշելով, որ նախկին իշխանություններին ծախված «Իրավունք» թերթը վիրավորական հոդված է տպագրել հեղափոխություն իրականացրած անձնավորության  դեմ: Նշելով, որ այդ անձնավորությունը ժամանակին եղել է «Ելք» դաշինքի շտաբի պետը եւ այլն»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով դատական նիստի մանրամասներին` ասաց Լեւոն Բաղդասարյանը: Նկատենք, սակայն, պարոն Բաղդասարյանը տվել է շատ կոշտ եւ դիպուկ պատասխան` հիշեցնելով, որ «Իրավունք» թերթը 90-ականներից սկսած առաջին անկախ թերթն է, որի 30-ամյակը նշվելու է օրերս: Ընդգծելով, որ այդ տարիներին, երբ պատերազմ էր, սով, ցուրտ, ժողովուրդը 100 դրամ տալիս էր հացին, իսկ մյուս 100 դրամը  տալիս էր «Իրավունք» թերթ գնելու համար, որպեսզի կարողանար ամբողջական եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: Պարոն Բաղդասարյանը նշել է նաեւ, որ «Իրավունքը» ազգային արժեքների պահապան այն եզակի թերթերից է, որը բազմիցս ենթարկվել է տարբեր հալածանքների` ընդհուպ փորձել են խմբագրությունը փակել: Վերոհիշյալ հայտարարությունից հետո Լեւոն Բաղդասարյանը անդրադարձավ իրավական առարկություններին` մասնավորապես նշելով. «Միտում եմ տեսնում, որ փորձ է արվում ամեն ձեւով լռեցնել մամուլին, եւ դա է պատճառը, որ «Իրավունք» թերթին ներգրավել են որպես պատասխանող այն դեպքում, երբ օրենսդիրը պարտադիր պայմանն է դիտում, որ երբ կա հոդվածագրի ստորագրություն` տվյալ լրատվամիջոցը չի կարող ներգրավվել որպես պատասխանող: Իլոնա Ազարյանի մասով եւս հայցադիմումը իրավազուրկ է հետեւյալ պատճառաբանությամբ` վերջինս այդ հոդվածում գրել է. «ըստ շրջանառվող լուրերի», եւ նշել է, թե ինչ է շրջանառվել է: Ապա, որպես պրոֆեսիոնալ լրագրող փորձել է նաեւ Հայկ Սարգսյանից ստանալ այդ շրջանառվող լուրերի պատասխանը: Եվ Հայկ Սարգսյանի հետ հարցազրույցներից մեկի ընթացքում հնչեցրել է այդ հարցը, եւ երբ տվյալ անձնավորությունը պատասխանել է, որ դա իրականությանը չի համապատասխանում` լրագրողը բառացիորեն ներառել այդ պատասխանը «Իրավունք» թերթի հաջորդ համապատասխան հոդվածում: Եվ նման պայմաններում իրավազուրկ եմ համարում դատարան մտնելը` հերքման պահանջով»:

Համացանցում շրջանառվում է տեսանյութ մատնիչ-պատգամավոր Արման Բաբաջանյանի անցյալի մասին

Վերջում պարոն Բաղդասարյանը, հղում անելով ՄԻԵԴ նախադեպային որոշումներին, հավելել է, որ լրագրողը իր պարտավորությունները կատարել է պատշաճ, օրենքով սահմանված կարգով եւ, որ հայցը ենթակա է մերժմամ: Նշենք նաեւ, որ դատական նիստի ավարտին դատավորի կողմից առաջարկություն է արվել, որ եթե հնարավոր է` գործը լուծվի հաշտության համաձայնությամբ: Երկու կողմի ներկայացուցիչներն էլ առարկություն չարեցին: Դետալային քննարկման հետ կապված` դատարանը ժամանակ տվեց երկու կողմերին, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին:

Շեշտել ենք, որ Իրանի դեմ պատժամիջոցներից տուժում է նաև Հայաստանը. պատգամավոր

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА