o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աննա Դանիբեկյանն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց բացակայել երկրից

08.10.2019 14:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Աննա Դանիբեկյանն Արմեն Գևորգյանին թույլ չտվեց բացակայել երկրից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա  Դանիբեկյանը մերժել է «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը։

Վերջապես Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան. Աննա Մկրտչյան

Ալեքսանյանը, հիշեցնենք, միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը և թույլատրել նրան բացակայել երկրից։ Արմեն Գևորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին։

Փաստաբանը երեկվա դատական նիստում ասել էր, որ Արմեն Գևորգյանը բուժզննման համար պետք է մեկնի Ավստրիայի Հարապետություն: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը սրտի հետ կապված խնդիր ունի։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը Վիեննայում ունի գործնական հանդիպում։

Մեղադրող դատախազները, սակայն, առարկել էին միջնորդությանը, որին միացել էր նաև Մարտի մեկի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։

Դատարանում Արմեն Գևորգյանը մեջբերել էր նաև «Արինս գրուպ» ընկերության նամակը՝ դատավոր Աննա Դանիբեկյանին, որում նշված էր, թե ընկերության խորհրդի անդամները երաշխավորում են Արմեն Գևորգյանի վերադարձը  բժշկական զննումից հետո։

«Այստեղ ու կողքի դահլիճում նստած շատ մարդկանց փորձը վկայում է այն մասին, որ անգամ այս կարգավիճակով ես կարող եմ մեր պետության համար օգուտ բերել, օտարերկրյա ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսության զարգացման համար, ինչը ոչ մեկի մոտ կասկած չպետք է առաջացնի, գոնե այս էտապում ու այս վիճակում», - ասել էր Արմեն Գևորգյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА