o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԻ

08.10.2019 22:20 ՍՊՈՐՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԻ

2020-21 մրցաշրջանում Ազգերի լիգան անցկացվելու է նոր ձեւաչափով: Համաձայն որի՝ A, B եւ C դիվիզիոններում ընդգրկված կլինեն 16-ական թիմ, իսկ D դիվիզիոնում՝ 7 թիմ: Հայաստանի հավաքականը, որը մեկնարկային մրցաշրջանում հանդես էր գալիս D դիվիզիոնում, մրցաշարի նոր փուլում ընդգրկված կլինի C դիվիզիոնում:

ԴԱՐՁՅԱԼ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

Մեկնարկային մրցաշրջանում A եւ B դիվիզիոններում հանդես էին գալիս 12-ական թիմեր, իսկ C դիվիզիոնում՝ 15, D-ում՝ 16: Վիճակահանությունը տեղի է ունենալու 2020 թվականի մարտի 3-ին Ամստերդամում՝ ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակՊետք է փաստենք, որ այս մրցաշարը Հայաստանի հավաքականի համար որեւէ կերպ առաջխաղացման հնարավորություն չդարձավ, եւ առաջին մրցաշարը, կարելի է ասել, մեր թիմը ձախողեց: Թե ինչ կտա վերոհիշյալ փոփոխությունը մրցաշարին, ասել չենք կարող, բարդ է պատկերացնել նաեւ, թե այս առնչությամբ ինչ օգուտներ ու վնասներ կունենա Հայաստանի հավաքականըԲայց մինչ այդ, մեր թիմը անհամեմատ ավելի լուրջ անելիքներ ունեի ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում: Մեր ընտրանին այս օրերին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում մարզումային հավաք է անցկացնում՝ պատրաստվելով առաջիկա երկու հանդիպումներին: Հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստԱզդրի վնասվածքի պատճառով, ինչպես արդեն հայտնի էր, հավաքականին չի միացել Հենրիխ Մխիթարյանը: Կառլեն Մկրտչյանը բացակայում է հիվանդության պատճառով: Կամո Հովհաննիսյանը մկանային վնասվածքից հետո բուժման էր մեկնել Սերբիա եւ վերադարձել է Երեւան: Բայց նրա մասնակցությունը հարցականի տակ էՄարզահավաքը Երեւանում կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 10-ը: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լիխտեյնշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի հետ:

ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ԽՈՍՔՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ Է

Թիմ են հրավիրվել.

Դարպասապահներ- Արամ Հայրապետյան, Անատոլի Այվազով «Ուրարտու», Հենրի Ավագյան, «Ալաշկերտ», Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս):

Պաշտպաններ- Տարոն Ոսկանյան, Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ», Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան», Վարազդատ Հարոյան, «Ուրալ», (ՌԴ), Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան), Արարատ Մոնրո, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա), Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա):

ԵՐԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱՅՈՒՄ

Կիսապաշտպաններ- Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա», Արտակ Եդիգարյան, Արաս Օզբիլիս, Էրիկ Վարդանյան, «Փյունիկ», Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ», Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա), Մարկոս Պիզելլի, «Ակտոբե», (Ղազախստան), Գեւորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս), Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա):

Հարձակվողներ- Արթուր Միրանյան «Փյունիկ», Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան), Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա), Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան):

ՍԿՍԵՑԻՆՔ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА